ՌԲԿ (հեռուստաընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
РБК
«Российский Бизнес Канал»
RBC.jpg
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտի Flag of Russia.svg Ռուսաստան
{{{2}}} Բելառուս
{{{2}}} Հայաստան
Լեզու հեռարձակման ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական 2006
Հիմնադիր ՌոսԲիզնեսԿոնսալթինգ
Սեփականատեր РБК-ТВ Москва
Վեբ-կայք http://rbctv.rbc.ru/

ՌԲԿ (ռուս.՝ РБК, Российский Бизнес Канал), ռուսական գործնական հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը ներկայացնում է Ռուսաստանի և համաշխարհային տնտեսագիտական, ֆինանսական և քաղաքական լրատվություն; վերլուծական, կանխատեսական և փորձնագիտական մեկնաբանություններ; հարցազրույցներ քաղաքական գործիչների և գործարարների հետ, գործնական մամուլի ակնարկներ; ռուսական բիզնեսի արդիական խնդիրներին նվիրված հատուկ հաղորդումներ և Ռուսաստանի և միջազգային ֆինանսական շուկաներում իրավիճակների մասին։ 2012 թվականի նոյեմբերի սկզբին հեռուստաալիքը ստացել է «դաշնային»-ի կարգավիճակ։[1] Հեռուստաընկերությունը ունի 500-ից ավելի աշխատակից։ Ընկերության կազմում աշխատում են մոտ 50 բիզնես-վերլուծաբաններ, որոնք նախկինում աշխատել են բանկերում և ֆինանսական ընկերություններում։

Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է «Յուքոմ», «Ինտերակտիվ Թիվի» և «GNC-Alfa» կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդներին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]