Ջրօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրօգտագործում, ջրաղբյուրներից տարբեր նպատակներով՝ խմելու, կենցաղային, բուժական, արդյունաբերական, էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, ձկնատնտեսական, ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրային պաշարների օգտագործումը։ Ջրօգտագործումը լինում է ընդհանուր և հատուկ։ Ընդհանուր ջրօգտագործում իրագործվում Է առանց կառուցվածքների կամ տեխնիկական միջոցների կիրառման, հատուկը՝ նշված միջոցների կիրառմամբ։ Ջրային օբյեկտներն շահագործման են հանձնվում առաջին հերթին բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու համար։

ՀՀ-ում ջրօգտագործման բաշխվածությունն ըստ մարզերի խիստ անհամաչափ է. Արմավիրում՝ մոտ 600 մլն մ³, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում 5-15 մլն մ³։

Ջրօգտագործումը կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png