Ջրային ռեսուրսների համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի ջրային ռեսուրսները տիեզերքից (նկարը Ապոլոն 17-ից)

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը (անգլ.՝ World Water Day, իսպ.՝ Día Mundial del Agua, ֆր.՝ Journée mondiale de l'eau) նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»[1]։

Ջրային ռեսուրսների բաշխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ3, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը։ Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերը, մթնոլորտային տեղումները, գետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿՇրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում[3]։ Սահմանվել է 1993 թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993 թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով)։ Այդ բանաձևի համաձայն՝ պետություններին առաջարկվել է մարտի 22-ին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը[1]։

Ջրի համաշխարհային օրը Քենիայում

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլորակի բնակչության 40%-ն ընդգրկող 80-90 երկիր արդեն սակավաջուր են դարձել ու տառապում են խմելու ջրի պակասից։ Ըստ որում՝ բազմաթիվ երկրներ որպես խմելու ջուր են օգտագործում իրենց տարածքներով անցնող գետերի ջրերը[2]։
  • Ներկայումս ընդհանուր առմամբ աշխարհում ջրի սակավությունից տառապում է ավելի քան 1 միլիարդ մարդ, իսկ 2,5 միլիարդն ապրում է առանց որակյալ խմելու ջրի[2]։
  • Ըստ գիտնականների, եթե արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, ապա III հազարամյակում Երկրագնդի միլիարդավոր բնակիչներ աղբյուրի մաքուր ջրի համն այդպես էլ չեն տեսնի[2]։
  • Աշխարհի բնակչության 1/3-ը ունի ջրի անբավարարության խնդիր[4]։
  • 900 միլիոն մարդ օգտագործում է անմշակ, վատորակ ջուր[4]։
  • Միայն 40 տարում (1960-2000) ջրի համաշխարհային ծախսը կրկնապատկվել է[4]։
  • Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկյանում[4]։
  • 2006 թվականին 1.1 մլդ մարդ զրկված էր անվտանգ խմելու ջուր ունենալու հնարավորությունից[4]։
  • 1991-ից 2000-ին երաշտից մահացել է 280000 մարդ[4]։
  • Աշխարհում գրեթե 2.6 մլդ մարդ, որոնք զրկված են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ ունենալու հնարավորությունից, ճնշող մեծամասնությամբ Հարավային Ասիայից է[4]։
  • 1991 թվականից 2000 թվականին 665000 մարդ մահացել է 2557 տարերային աղետներից, որոնց 90%-ը կապված է ջրի հետ, ընդ որում զոհերի 97%-ը զարգացող երկրներից են[4]։
  • Ջրի անբավարարությամբ տառապող երկրներում ապրող մարդկանց թիվը 2006-ին 700 միլիոն էր, ըստ կանխատեսումների 2025-ին կդառանա 3 մլրդ[4]։

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա ամենամյա թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից։ Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են։ Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար։ Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով[5]։

  • 1994 — «Մեր ջրային ռեսուրսների նկատմամբ խնամքը յուրաքանչյուրիս գործն է»
  • 1995 — «Ջուրը և կանայք»
  • 1996 — «Ջուր պապակ քաղաքների համար»
  • 1997 — «Բավարա՞ր է արդյոք ջրի քանակը երկրի վրա?»
  • 1998 — «Գրունտային ջրերը ՝ որպես անտեսանելի ռեսուրս»
  • 1999 — «Յուրաքանչյուրը ապրում է հոսանքին հակառակ»
  • 2000 — «Ջրային ռեսուրսներ XXI դարի համար»
  • 2001 — «Ջրային ռեսուրսներ առողջությոն համար»
  • 2002 — «Ջրային ռեսուրսներ զարգացման համար»
  • 2003 — «Ջրային ռեսուրսներ ապագայի համար»
  • 2004 — «Ջրային ռեսուրսները և բնական աղետները»
  • 2005 — «Ջրային ռեսուրսներ կյանքի համար»
  • 2006 — «Ջրային ռեսուրսները և մշակույթը»
  • 2007 — «Ջրի անբավարարության խնդրի լուծումը»
  • 2008 — «Ջրային ռեսուրսները և սանիտարիան»
  • 2009 — «Ընդհանուր ջրային ռեսուրսները ընդհանուր հնարավորություններ են»
  • 2010 — «Մաքուր ջուրը աշխարհի առողջության համար»
  • 2011 — «Ջուրը քաղաքների համար»
  • 2012 — «Ջուրը և սննդային անվտանգությունը»
  • 2013 — «Ջրային համագործակցություն»
  • 2014 — «Ջուրը և էներգիան»
  • 2015 — «Ջուրը և կայուն զարգացումը»[6]
  • 2021 — «Արժևորելով ջուրը»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձև(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Քիմիա 8,Հեղինակ՝ Լ.Ա. Սահակյան, Հ.Գ.Խաչատրյան, Ք.Հ. Բդոյան,էջ 149-152
  3. ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում,1992 թ. հունիսի 3-14, Ռիո դե Ժանեյրո, Օրակարգ 21(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  5. http://www.mnp.am/?p=213
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.