Ջրային լորտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրային լորտու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Օձներ
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Natrix tessellata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրային լորտու (լատին․՝ Natrix tessellata), շախմատանախշ լորտու, շախմատօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտուների (լատին․՝ Natrix) ցեղի օձ։ Ջրանցքային լորտուն Հայաստանում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում։ Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-140 սմ), պոչը 5-6 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով կարող է նմանվել թունավոր իժերին։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, կանաչավուն կամ կարմրավուն՝ ծածկված այս կամ այն չափով արտահայտված շախմատանման մուգ բծերով, որոնք միաձուլվելով՝ տալիս են ընդհանուր սև գունավորում։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է. վահանիկների եզրերը դեղնավունից նարնջագույն են կամ վառ վարդագույն, կենտրոնական մասով անցնում է մանր կետիկներից բաղկացած լայն, սև շերտ։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-18 ձու։ Ձվերը խոշոր են (32-35 X 15-16 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով։ Կծում է խիստ հազվադեպ, կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային լորտու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային լորտու» հոդվածին։