Ջրածնային ավտոմեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hydrogen vehicle.jpg

Ջրածնային ավտոմեքենան ի տարբերություն ավանդական վառելանյութով (օրինակ բենզինով կամ դիզելով) աշխատող փոխադրամիջոցների, օգտագործում է ջրածին (H2)։ Կարող է ունենալ ավանդական ներքին այրման շարժիչ, որտեղ վառելանյութի դեր է կատարում ջրածինը կամ էլեկտրական շարժիչ, երկու դեպքում էլ սակայն միակ մնացորդային արտանետումը ջրագոլորշին է։ Էլեկտրոնային շարժիչի դեպքում, մեքենան ունի վառելիքային մարտկոց, որտեղ ջրածինը թթվածնի (O2) օգնությամբ վերածվում է ջրի (H2O)։

Ավտոմեքենաներից բացի, ստեղծված են ջրածնային վառելիքային մարտկոցով աշխատողներ ավտոբուսներ, մոտոցիկլներ, նավեր և նույնիսկ հիբրիդինքնաթիռներ։