Ջո Ջոնսոն (բասկետբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջո Ջոնսոն (այլ կիրառումներ)
Ջո Ջոնսոն
Joe Johnson

Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջո Մարկուս Ջոնսոն
Joe Marcus Johnson
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիթլ Ռոք, Արկանզաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոց
(Լիթլ Ռոք, Արկանզաս)
համալսարան Արկանզասի համալսարան (2008–2009)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2001–2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2002–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2005–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2012-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2016–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2021–2022)
Մրցանակներ

  • 7x NBA աստղ (All-Star) (2007–2012, 2014)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2002)
  • Արկանզասի Միստր Բասկետբոլ (1999)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Ոսկի - Ճապոնիա 2006

Ջո Մարկուս Ջոնսոն (անգլ.՝ Joe Marcus Johnson, հունիսի 29, 1981(1981-06-29), Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ծնվել է Լիթլ Ռոք բնակավայրում (Արկանզաս նահանգում)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոցում, որից հետո հանդես է եկել Արկանզասի համալսարանի բասկետբոլային թիմում։ Համալսարանում երկու տարի անցկացնելուց հետո ընտրվում է 2001 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 10-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։ 2002 թվականին փոխանակման արդյունքում տեղ է գտնում «Ֆինիքս Սանսի» կազմում։ 2005-2012 թվականներին հանդես է եկել «Ատլանտա Հոքսում»[1]։ 2012 թվականին փոխանակվում և տեղ է գտնում «Բրուքլին Նեթսում»[2]։

Մասնագիտական կերիերայի ընթացքում յոթ անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» և «All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։

2006 թվականին հանդես է եկել Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավելով երրորդ տեղը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://msn.foxsports.com/nba/story/Joe-Johnson-free-agent-Atlanta-Hawks-070410
  2. http://www.nj.com/nets/index.ssf/2012/07/nets_announce_joe_johnson_trad.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]