Ջո Մանտենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Մանտենյա
Ծնվել էնոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԴեՊոլ համալսարանի թատերական դպրոց և J. Sterling Morton High School East?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան
Երեխա(ներ)Ջիա Մանտենյա
Պարգևներ և մրցանակներ
joemantegna.com

Ջոզեֆ Էնթոնի (Ջո) Մանտենյա կրտսեր (անգլ.՝ Joseph Anthony «Joe» Mantegna, Jr., նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր[4]։ Առավել հայտնի է «Կնքահայրը 3», «Փոքրիկը զբոսնելիս», «Հրաժեշտ Փարիզին» ֆիլմերում խաղացած դերերով, «Մտածել որպես հանցագործ» հեռուստասերիալում խաղացած Դևիդ Ռոսիի դերով և «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած գեր Թոնիի հնչյունավորմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Մանտենյան ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 13-ին Չիկագոյում։ Նրա խոսքերով՝ դեռ ավագ դասարաններում, երբ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում դեր է փորձել, հասկացել է, թե ինչ է դառնալու։ Այդ ժամանակ նա դեր չստացավ։ Բայց դրա փոխարեն նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել ոչ պակաս հայտնի բեմադրությունում՝ «Մազեր»-ում։ 1975 թվականից նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում։

1990 թվականի ապրիլի 17-ին Մանտենյան ունեցել է դուստր՝ Ջիան, որը 13 տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Կնքահայրը 3 The Godfather Part III Ջոուի Զազա
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby's Day Out Էդգար Մաուզեր կամ պարզապես Էդդի
1994 ֆ Դատարկագլուխները Airheads Յան (ռադիո հաղորդավար)
1996 ֆ Նիհարող Thinner Ռիչի Ջինելի
1999 ֆ Ազատության բարձունքները Liberty Heights Նեյթ Քուրցման
2005 ֆ Ինը կյանքեր Nine Lives Ռիչարդ
2007 ֆ Էլվիս և Անաբել Elvis and Anabelle Չարլի Մորո
2007 ֆ Մերկ վախ Naked Fear շերիֆ Թոմ Բենիկ
2009 ֆ Միայնակ փողոց Lonely Street Ջերի Ֆինքելմեն
1991-2001 մս Սիմփսոնները The Simpsons գեր Թոնի
2007-2020 ս Մտածել որպես հանցագործ Criminal Minds Դևիդ Ռոսի
2011 մֆ Մեքենաներ 2 Cars 2 Գրեմ
2016 ս Մտածել որպես հանցագործ։ Սահմանից դուրս Criminal Minds: Beyond Borders Դևիդ Ռոսի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի Վենետիկի փառատոնում «Ամեն ինչ փոխվում է» ֆիլմում կատարած լավագույն տղամարդկային դերի համար ստացել է «Վոլպիի գավաթ»։ 1999 թվականին «Առնետների ոհմակ» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի Հեռուստատեսությամբ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Ryan, Maureen (2007 թ․ հոկտեմբերի 30). «Joe Mantegna Replaces Mandy Patinkin in "Criminal Minds" 8 p.m. Wed. CBS». The Annotico Report, Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Մանտենյա» հոդվածին։