Ջո Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Joe hill002.jpg

Ջո Հիլլ (անգլ.՝ Joe Hill; Հիլստրոմ Զոզեֆ, իսկական անուն-ազգանունը՝ Ջոել էմանուել Հեգլունդ, Joel Emmanuel Hägglund; հոկտեմբերի 7, 1879 - նոյեմբերի 19, 1915), ծագումով շվեդ` ամերիկացի հեղափոխական։

Հայտնի են եղել Հիլլի «Քարոզիչն ու ստրուկը» (1911), «Պարոն Դմբոն», «Ինչ ենք մենք ուզում», «Եթե ես զինվոր լինեմ» և այլ երգեր, որոնք բանվորներին համախմբման կոչ են արել։ Ձերբակալվել է սպանության կեղծ մեղադրանքով։ Բանտում գրել է «Աշխարհի բանվորներ, արթնացե՝ք» երգը, իսկ մահապատժից մի քանի ժամ առաջ՝ «Կտակ»-ը։ Հիլլին է նվիրված շվեդ ռեժիսոր Բու Վիդերբերգի «Ջո Հիլլ» (1971) կինոնկարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png