Ալլենը Սուոնսի Սիթի է տեղափոխվել 9 տարեկան հասակում։ 2006/07 մրցաշրջանում նա հայտավորված էր Անգլիայի գավաթին և խաղաց Շեֆիլդ Յունայթեդին[3]։ Երկու շաբաթից 16-ամյա Ալլենի դեբյուտը տեղի ունեցավ նաև Ուելսի Պրեմիեր-գավաթում, որտեղղ նրա թիմը խաղաց Պորտ-Տոլբոն Տաունի դեմ և հաղթեց 2-1 հաշվով՝ լրացուցիչ րոպեներին[4]։ 2007 թվականի մայիսի 5-ին Անգլիական ֆուտբոլային լիգայի շրջանակներում տեղի ունեցավ Ալլենի դեբյուտը՝ Բլեքբեռնի դեմ խաղի ժամանակ[5]։
2007 թվականի օգոստոսին Ալլենը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը (ներառում էր մինչև 2010 թվականը)[6]։ Շուտով նա արդեն խաղադաշտ էր դուրս գալիս հիմնական կազմում և Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերից մեկի ժամանակ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[7]։
Հաջորդ մրցաշրջանում Սուոնսին սկսեց խաղալ արդեն Չեմփիոնշիփում։ Ալլենը հաճախ էր հայտնվում հիմնական կազմում։ Քանի որ կիսապաշտպանությունում կար մեծ մրցակցություն, այդ պատճառով Ալլենը 2008 թվականին վարձավճարով տեղափոխվեց Ռեքսեմ՝ մեկ տարի ժամանակով[8]։ Արդեն իսկ առաջին խաղում նա գոլ խփեց 25 մետր հեռավորությունից։