Ջումա մզկիթ (Գանձակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ջումա մզկիթ (այլ կիրառումներ)
Գանձակի Ջումա մզկիթ
ադրբեջաներեն՝ Şah Abbas məscidi

Տեղագրություն Ադրբեջան Գանձակ, Ադրբեջան
Կառուցման սկիզբ 1606
Ճյուղ/ավանդույթ Շիա իսլամ
Կարգավիճակ գործող
Հիմնադիր Շահ Աբաս
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ) Շեյխ Բահեդին Մուհամեդ Ամիլ
Ոճ Իսլամական
Մինարեթ(ներ) 2

Գանձակի Ջումա մզկիթ (Շահ Աբասի մզկիթ), գտնվում է Գանձակ քաղաքի կենտրոնում։ Նաև տաճարը հաճախակի կոչվում է «Շահ Աբասի մզկիթ», քանի որ կառուցվել է նրա գահակալության տարիներին։

Կառուցվել է 1606 թվականին Շեյխ Բահեդին Մուհամեդ Ամիլ ճարտարապետի նախագծով[1]։ 1776 թվականին մզկիթի շենքին երկու մինարե է ավելացվել։ Կառուցված է Գանձակի համար ավանդական աղյուսից։ Մզկիթին կից երկար ժամանակ մեդրես էր գործում, որտեղ մի ժամանակ գեղագրություն էր դասավանդում հայտնի բանաստեղծ և գիտնական Միրզա Շաֆի Վազեհը։

2008 թվականին մզկիթի շենքը հիմնավորապես վերանորոգվել է։ Աշխատանքների ժամանակ գտնվել են ցարական Ռուսաստանի թղթադրամներ։ Այդ հայտնաբերումը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջին վերանորոգման աշխատանքները մզկիթի տարածքին կատարվել են 1910 թվականին, այլ ոչ թե 18-րդ դարում՝ Ջավադ խանի օրոք, ինչպես ենթադրվում էր որոշ ժամանակ առաջ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]