Ջուլիետ (արբանյակ)
|
(S/1986 U 2; Ուրան XI) |
|
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Ջուլիետը Ուրանի ուղեծրում |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | 3 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
| Հեռավորությունը Ուրանից | 64 358,222 ± 0,048 կմ[1] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 64 358,222 ± 0,048 կմ[1] |
| Էքսցենտրիսիտետ | 0,00066 ± 0,000087[1] |
| Սիդերիկ պարբերություն | 0,493065490 ± 0,000000012 օր[1] |
| Թեքվածություն | 0,06546 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 150 × 74 × 74 կմ (53 ± 4 կմ)[2] |
| Հասարակածային շառավիղ | 46,8 ± 4 կմ[2][3][4] |
| Մակերևույթի մակերես | ~35 000 կմ² |
| Ծավալ | ~632 000 կմ³ |
| Զանգված | ~8,2 × 1017 կգ |
| Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,016 մ/վ² |
| 2-րդ տիեզերական արագություն | ~0,040 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
| Առանցքի թեքում | 0,0°[2] |
| Ալբեդո | 0,08 ± 0,01[2] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Ջուլիետ (անգլ.՝ Juliet), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին: Այն սկզբում ստացել է S/1986 U 2 ժամանակավոր անվանում[5]: Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի հերոսուհու անունով: Այն նույնպես անվանվում է Ուրան XI[6]:
Ջուլիետը պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[7]: Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[7]: Բացի նրա ուղեծրից[1], ~50 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[7] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ:
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը: Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,5 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]:
Ջուլիետը կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199. doi:. Bibcode: 1998AJ....115.1195J.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 69–77. doi:. Bibcode: 2001Icar..151...69K.
- ↑ 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 24 հոկտեմբեր 2008։ Արխիվացված օրիգինալից 17 հունվար 2009-ին։ http://web.archive.org/web/20090117082950/http://ssd.jpl.nasa.gov/?sat_phys_par։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008։
- ↑ Ուիլիամս, Դևիդ Ռ. (23 նոյեմբեր 2007)։ «Ուրանի արբանյակների տվյալները»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն)։ http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/uraniansatfact.html։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008։
- ↑ Սմիթ, Բ. Ա. (1986-01-27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ 4168. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/04100/04168.html#Item1։ Վերցված է 2011-10-31.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ http://planetarynames.wr.usgs.gov/Page/Planets։ Վերցված է 6 օգոստոս 2006։
- ↑ 7,0 7,1 7,2 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 51–68. doi:. Bibcode: 2001Icar..151...51K.
- ↑ Դունկան, Մարտին Ջ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (1997). «Ուրանի արբանյակների համակարգի ուղեծրային հաստատունությունը». Իկարուս 125 (1): 1–12. doi:. Bibcode: 1997Icar..125....1D.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ջուլիետի տվյալները ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ջուլիետ + Օղակ դիագրամ (Աստղագիտություն ամսագիր, 2005)
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|
|||||||||||||||||||||||||