Ջուզեպպե դե Սանտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե դե Սանտիս
իտալ.՝ Giuseppe De Santis
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3]
ԾննդավայրՖոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա[4]
Մահացել էմայիսի 16, 1997(1997-05-16)[5][1][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[7]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունCSC?
ԵրկերԴառը բրինձ
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼուիզա դե Սանտիս
 Giuseppe De Santis Վիքիպահեստում

Ջուզեպպե դե Սանտիս (իտալ.՝ Giuseppe De Santis, փետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2][3], Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա[4] - մայիսի 16, 1997(1997-05-16)[5][1][6][…], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե դե Սանտիսը ծնվել է 1917 թվականին, Իտալիայի Ֆոնդի քաղաքում։ Ավարտել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նեոռեալիզմի հիմնադիրներից է։ Հանդես է եկել «Չինեմա» ամսագրում՝ ընդդեմ ֆաշիստական կինեմատոգրաֆի և կուլտուրայի։ 1943-1945 թթ. մասնակցել է իտալական դիմադրության շարժմանը, ընդունվել Իտալիայի կոմկուսի շարքերը։ 1942 թվականին որպես սցենարիստ մասնակցել է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Մոլեգնություն» կինոժապավենի նկարահանման աշխատանքներին։ Ալդո Վերգանոյի «Արևը նորից է ծագում» նկարում երկրորդ ռեժիսորի պարտականությունը կատարած Դե Սանտեսը 1947 թվականին նկարահանում է «Ողբերգական որս» իր առաջին ինքնուրույն կինոնկարը։ 1947 թվականին Վենետիկում կայացած միջազգային ութերորդ կինոփառատոնում այս կինոնկարն արժանանում է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության մրցանակին։ Իր քաղաքական «Խորտակված անուրջներ» կինոնկարում (1953 թ.), ռեժիսոր Ջուզեպպե դե Սանտիսն իր գեղարվեստական հայացքները մարմնավորել է առաջին իսկ ֆիլմում («Ողբերգական որս», 1947 թ.)։ Լավագույն կինոնկարներն են՝ «Դառը բրինձ» (1949), «Չկա խաղաղություն ձիթենիների տակ» (1950 թ.), «Հռոմը ժամը 11-ին» (1952 թ.), (1953 թ., սովետական պրոկատում՝ «Խորտակված անուրջներ»), «Սիրո օրեր» (1953), «Մարդիկ և գայլեր (1956), «Մեկ տարվա երկարությամբ ճանապարհը» (1958), «Ամուրիի բնակարանը» (1960): 1964 թ. բեմադրել է սովետա–իտալական «Նրանք գնում էին Արևելք» կինոնկարը։ Դե Սանտի կինոնկարներն ունեն խոր սոցիալական բնույթ, հագեցված են ռոմանտիկ շնչով։ Շուրջ ութ տարիների ընդմիջումից հետո, 1972 թվականին, Դե Սանտիսը նկարահանել է «Ապագայով ապահովված որակյալ մասնագետը» ժապավենը։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չկա խաղաղություն ձիթենիների տակ»
  • «Հռոմը ժամը 11-ին»
  • «Ամուսին տվեք Աննա Զակկեոյին»
  • «Խորտակված անուրջներ»
  • «Նրանք գնում էին Արևելք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Де Сантис Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119398869 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե դե Սանտիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 352