Ջուզեպե Տորնատորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուզեպե Տորնատորե (իտալ.՝ Giuseppe Tornatore, մայիսի 27, 1956, Բագերիա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։ Համաշխարհային ճանաչում է ստացել Նոր կինոթատրոն «Պարադիզո» ֆիլմով, որն նրան Օսկար է բերել 1990 թվականին։ Առաջին նկարահանած ֆիլմն էր «Սիցիլիայի ազգային փոքրամասնությունները» (իտալ.՝ Le minoranze etniche in Sicilia), որը Սալերնոյի փառատոնին մրցանակ ստացավ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ջուզեպե Տորնատորեի մասին Internet Movie Database կայքում (անգլ.)