Ջուզեպպե Պյացցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուզեպե Պյացիից)
Ջուզեպպե Պյացցի
Giuseppe Piazzi
Ծնվել էհուլիսի 16, 1746(1746-07-16)[1][2][3][…]
Պոնտե ին Վալտելինա, Սոնդրիո, Լոմբարդիա[4]
Մահացել էհուլիսի 22, 1826(1826-07-22)[1][2][3][…] (80 տարեկան)
Նեապոլ, Իտալիա[5][4]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, Լատինական կաթոլիկ քահանա և discoverer of astronomical objects
Հաստատություն(ներ)Պալերմոյի համալսարան և Պալերմոյի աստղադիտարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա և աստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][6]
Պարգևներ
 Giuseppe Piazzi Վիքիպահեստում

Ջուզեպպե Պյացցի (իտալ.՝ Giuseppe Piazzi, հուլիսի 16, 1746(1746-07-16)[1][2][3][…], Պոնտե ին Վալտելինա, Սոնդրիո, Լոմբարդիա[4] - հուլիսի 22, 1826(1826-07-22)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[5][4]), իտալացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Թուրինում և Հռոմում, որտեղ ուսուցանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1764 թվականին ընդունվել է Թեատինացիների միաբանություն (Միլան)։ 1780 թվականին ուղևորվեց Սիցիլիա, որպեսզի ամբողջությամբ նվիրվի աստղագիտությանը և մաթեմատիկային, այդ նույն ժամանակ դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր Պալերմոյի համալսարանում։ 1787 - 1788 թվականներին մեկնել է Փարիզ և Լոնդոն ծանոթանալու համար եվրոպական առաջատար աստղադիտարանների աշխատանքի հետ, որից հետո հանդես եկավ Պալերմոյում աստղադիտարան ստեղծելու առաջարկությամբ, որը կառուցվեց Կարամանիկո դուքսի միջոցներով։ Աստղադիտարանի կառուցման աշխատանքները Պալերմոյում ավարտվեց 1791 թվականին, Պյացցին ղեկավարել է այն մինչը իր մահը[7]։ 1817 - 1826 թվականները նա միաժամանակ ղեկավարում էր նաև Նեապոլի աստղադիտարանը։

Պյացցին նախագծել մեծ մեկուկես մետրանոց ուղղահայաց շրջան, որը պատրաստվել է Անգլիայում Ջ. Ռամզդենի կողմիցև տեղադրել է այն Պալերմոյի աստղադիտարանում։ Կազմել է երկու աստղային կատալոգ, 1803 թվականին - «Praecipuarum stellarum inerantium positiones mediae ineunte seculo XIX», և 1814 թվականին - երկրորդ հրատարակմամբ։ Առաջին տարբերակը պարունակում էր 6748 աստղերի կոորդինատներ, իսկ երկրորդը՝ 7646։ Համադրելով իր դիտարկումների տվյալները Նիկոլա դե Լակայլի և Թոբիսա Մայերի տվյալների հետ, Պյացցին որոշեց մի շարք աստղերի սեփական շարժումը։

Պյացցին հանդիսանում է Սերես աստերոիդի հայտնաբերողը։ 1801 թվականի հունվարի 1-ին հայտնաբերեց նոր լուսատու, որի ուղեծիրը հետագայում հաշվարկեց Գաուսը, այն պարզվեց, որ պտտվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Պյացցին անվանեց նոր մոլորակը Սերես, ի պատիվ բերրիության և հողագործության աստվածուհու, որը հանդիսանում է Սիցիլիայի հովանավորը։

1803 թվականին պարգևատրվել է Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակով։

Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1805)։

Նրա պատվին են անվանվել (1000) Պյացցիա աստերոիդը, ինչպես նաև խառնարան Լուսնի վրա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Della specula astronomica di Palermo libri quatro (Palermo, 1792)
  • Sull’orologio Italiano e l’Europeo (Palermo, 1798)
  • Della scoperta del nuovo planeta Cerere Ferdinandea (Palermo, 1802)
  • Praecipuarum stellarum inerrantium positiones mediae ineunte seculo 19. ex observationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1802. (Palermo, 1803)
  • Præcipuarum stellarum inerrantium positiones mediæ ineunte seculo XIX ex obsrvationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1813. (Palermo, 1814) PDF copie
  • Codice metrico siculo (Catania, 1812)
  • Lezioni di astronomia (Palermo, 1817) t. 1, t. 2
  • Ragguaglio del Reale Osservatorio di Napoli eretto sulla collina di Capodimonte (Napoli, 1821).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Գ. Կոլչինսկի, Ա. Ա. Կորսուն, Մ. Գ. Ռոդրիգես (1977). Աստղագետներ` Կենսագրական տեղեկատու. Կիև: Նաուկովա դումկա.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Ջ. Լ. Ե. Դրեյեր (1953). Աստղագիտության պատմությունը Թալեսից մինչև Կեպլեր. Քեմբրիջ: Դովեր հր.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պյացցի» հոդվածին։