Ջուդիտա Պաստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուդիտտա Պաստաից)
Ջուդիտա Պաստա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGiuditta Pasta
Ի ծնե անունիտալ.՝ Giuditta Angiola Maria Costanza Negri
Ծնվել էհոկտեմբերի 26, 1797(1797-10-26)[1][2][3][…]
Սարոնո, Ցիզալպիական հանրապետություն[2][4][3]
Երկիր Իտալիայի թագավորություն,  Ցիզալպիական հանրապետություն,  Italian Republic,  Իտալիայի թագավորություն և  Լոմբարդո-Վենետիկ
Մահացել էապրիլի 1, 1865(1865-04-01)[1][5][2][…] (67 տարեկան)
Բլևիո, Իտալիայի թագավորություն[2][6][3]
Ժանրերդասական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնsoprano sfogato?
Գործիքներվոկալ
ԱմուսինGiuseppe Pasta?
 Giuditta Pasta Վիքիպահեստում

Ջուդիտա Պաստա (իտալ.՝ Giuditta Pasta, նախքան ամուսնությունը՝ Ջուդիտա Նեգրի, հոկտեմբերի 26, 1797(1797-10-26)[1][2][3][…], Սարոնո, Ցիզալպիական հանրապետություն[2][4][3] - ապրիլի 1, 1865(1865-04-01)[1][5][2][…], Բլևիո, Իտալիայի թագավորություն[2][6][3]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1815 թվականից հյուրախաղերով հանդես է եղել Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1840-1841 թվականներին)։ Հռչակվել է Ջ․ Ռոսսինիի, Վ․ Բելլինիի, Գ․ Դոնիցետտիի օպերաների դերերգերի կատարմամբ։ Նրա համար են գրվել Նորմայի, Ամինայի (Բելլինիի «Նորմա», «Լուսնոտը»), Աննա Բոլեյնի (Դոնիցետտիի «Աննա Բոլեյն») օպերաների դերերգերը։

Պաստայի երգեցողությանը հատուկ էր բարձր արտահայտչականություն։ Ձայնի դիապազոնը թույլ էր տալիս նրան կատարել սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնի համար գրված դերերգեր։ Դրա հետ մեկտեղ նրա վոկալ տեխնիկան զուրկ չէր որոշակի թերություններից։ Նա հանդիսացել է Բելլինիի, Դոնիցետտիի և այլ իտալացի երգահանների մի շարք օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողը։ Խանդավառ գնահատականներ էր տալիս նրա արվեստին Ստենդալը իր «Ռոսսինիի կյանքը» երկում։

20֊րդ դարում Պաստայի հետ են համեմատել Մարիա Կալլասին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունն է կրում իր ծննդավայր Սարոննո քաղաքի թատրոնը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 138