Ջորջ Նաթանիել Քերզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ջորջ Նաթանիել Քերզոն
George Nathaniel Curzon
Portrait of George Curzon, 1st Marquess Curzon of Kedleston.jpg
Հնդկաստանի փոխարքա, գեներալ-նահանգապետ
Արտաքին գործերի նախարարության քարտուղար
Լորդերի պալատի առաջնորդ
Խորհրդի նախագահ
Օդային ուժերի խորհրդի նախագահ

Կուսակցություն՝ Պահպանողական
Ծննդյան օր՝ Հունվարի 11, 1859
Ծննդավայր՝ Մեծ Բրիտանիա Քեդլսթոն, ՄԹ
Վախճանի օր՝ Մարտի 20, 1925
(66 տարեկան)
Վախճանի վայրը՝ Մեծ Բրիտանիա Լոնդոն, ՄԹ

Ջորջ Նաթանիել Քերզոն (անգլGeorge Nathaniel Curzon, հունվարի 11, 1859մարտի 20, 1925), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, Քելդսթոնի մարկիզ, Պահպանողական կուսակցության անդամ։ Պաշտոններ է վարել արտգործնախարարությունում, 1898-1905 թվականներին՝ Հնդկաստանի փոխարքա, 1901 թվականից՝ Լորդերի պալատի անդամ, 1919-24 թվականներին՝ արտգործնախարար։

Ակտիվ դեր է խաղացել հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Լոզան և այլն)։ Քերզոնի անունով է կոչվում 1920 թվականին Անտանտի կողմից Խորիրդային Միությանը առաջարկված լեհ-խորհրդային սահմանագիծը («Քերզոնի գիծ»)։ Խիստ թշնամաբար է տրամադրվել խորհրդային Ռուսաստանի հանդեպ՝ վերջինիս դիտելով որպես լուրջ խոչընդոտ անգլիական շահերին Մերձավոր ու Միջին Արևելքում, եղել է 1917-22 թվականների հակախորհրդային օտարերկրյա ինտերվենցիայի ջատագովներից։ Հայկական հարցում Դեյվիդ Լլոյդ Ջորջի և Սթենլի Բոլդուինի կաբինետներում վարել է երկդիմի քաղաքականություն՝ հայերի և Օսմանյան Կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերը ծառայեցնելով Մեծ Բրիտանիայի կայսերապետական ձգտումներին։ 1922-23 թվականի Լոգանի կոնֆերանսում արժանին հատուցելով «փոքր դաշնակից» Հայաստանին ու հայերին, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն ... նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված հատուկ հավաստիացումները» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 737), Մուստաֆա Քեմալի թուրք պատվիրակությանը ապարդյուն փորձում էր համոզել, որպեսզի վերջիններս հետ ընդունեն իրենց բնօրրանից արտաքսված հայերին և նրանց հատկացնեն «ազգային օջախ»։ Ավելի ուշ, զիջումներ կորզելով Թուրքիայից Մոսուլի հարցում (թուրքերը փաստորեն հրաժարվում են այդ նավթաբեր շրջանից՝ նրա ապագայի հարցը թողնելով Ազգերի լիգայի լուծմանը), Քեմալը հրաժարվեց նաև հայկական հարցից, որն իր վերջնական ձևակերպումը ստացավ Լոգանի պայմանագրում (1923), որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի մասին։

Արևելքի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png