Ջորջ Հարրիսոն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հարրիսոն (George Harrison, 1943 Փետրվար 25 – 2001 Նոյեմբեր 29) անգլիացի ռոք-երաժիշտ էր, կիթառահար, երգիչ, հեղինակ և սիթառիստ, հայտնի որպես The Beatles-ի առաջնային կիթառահար և անդամ: Խմբի ցրումից հետո Հարրիսոնն ունեցավ հաջող սոլո-կարիերա, նաև հանդես եկավ Traveling Wilburys խմբի կազմում: Նա նաև կինոպրոդյուսեր էր (Handmade Films): Դեռևս The Beatles-ի կազմում աչքի էր ընկնում նաև իր կրոնական հետաքրքրություւերով:

