Ջորջ Կաննինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորջ Կաննինգ
George Canning
Զորջ Կաննինգ
Մեծ Բրիտանիայի վարչապետ
ապրիլի 10, 1827 - օգոստոսի 8, 1827
 
Ծննդյան օր ապրիլի 11, 1770
Ծննդավայր Լոնդոն
Վախճանի օր օգոստոսի 8, 1827
Վախճանի վայր Չիզիկ

Զորջ Կաննինգ (անգլ.՝ George Canning, ապրիլի 11, 1770, Լոնդոն - օգոստոսի 8, 1827, Չիզիկ), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, Տորիների կուսակցության ղեկավարներից, 1793 թվականից՝ խորհրդարանի անդամ, 1807-1809 թվականներին և 1822-1827 թվականին՝ արտաքին գործերի նախարար։

1814-1816 թվականներին՝ դեսպան Լիսաբոնում, 1827 թվականին՝ վարչապետ։

Եղել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ճկուն ղեկավարներից մեկը։ Արտահայտելով իր հեգեմոնիան Եվրոպայում հաստատելու անգլիական բուրժուազիայի ձգտումը՝ Կաննինգը հակադրվել է [[Սրբազան դաշինք]]ի երկրների քաղաքականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png