Ջորջիո Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիո Արմանի
GiorgioArmani.jpg
ԱԱՀ՝ Ջորջիո Արմանի
Բնագիր
ԱԱՀ՝
Giorgio Armani
Ծննդյան օր՝ հուլիսի 11, 1934
Ծննդավայր՝ Պյաչենցա, Իտալիա Ֆրանսիա

Ջորջիո Արմանի (իտալ.՝ Giorgio Armani), իտալացի աշխարահռչակ դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1934թ-ի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հոտթ ընդունվում է Բոլոնիայի բժշկական համալսարան, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։ 1957թ.-ին անցնում ծառայության Իտալիայի զինված ուժերում։ վերադառնալով ծառայությունից Ջորջիոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, հետո հագուստի խանութում՝ ցուցափեղկերի ձևավորող։

Կարիերա[խմբագրել]

1961 թվականին աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ աշխատում է Չերուտիի մոտ աշխատում է 6 տարի ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։

1974 թվականին , 40 տարեկան հասակում վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով՝ Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։

1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։

1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։

1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components։

2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ EMPORIO ARMANI Gioielli անունով։ Նույն թվականին նա ընտրվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Հայաստանի փախստականների հարցերով։ [1]

2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։

Մրցանակներ[խմբագրել]

Պատվավոր Լեգեոնի շքանշան ( 2008, Ֆրանսիա)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
  2. Պատվավոր Լեգեոնի շքանշան

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]