Ջորջե Էնեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Երաժիշտ Ջորջե Էնեսկու (ռում.՝ George Enescu; օգոստոսի 19 1881, գյուղ Լիվենի (այժմ Ջորջե Էնեսկու), Բուկովինա, Ավստրո-Հունգարիա, Ռումինիամայիսի 4 1955, Փարիզ) — ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Սկսել է ստեղծագործել հինգ տարեկանից: Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով: Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով: 1895թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում: 1923թ. առռաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր: 1920-1930թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ: Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ:

[խմբագրել] Ստեղծագործություն

Էնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիստների բանաստեղծությունների վրա և այլն: Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո:

Հետագայում Էնեսկուի երաժտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում` («Էդիպ» օպերա 1910-1931թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը: Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902թթ.): Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ:

[խմբագրել] Ճանաչում

Էնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով: Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը: Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը: Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն:

[խմբագրել] Գրականություն

  • Voicana M. George Enescu. București: Editura Academiei Republicii Socialiste România, 1971
  • Malcolm N. George Enescu: his life and music. London: Toccata Press, 1990
  • Samson J. Placing genius: the case of George Enescu. Trondheim: Norwegian University of Science and Technology, 2006
  • Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
  • Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով