Ջոտտո դի Բոնդոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giotto.jpg

Ջոտտո դի Բոնդոնե (իտալերեն՝ Giotto di Bondone, շուրջ 1266-1337) — նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ:

Ֆլորենտական հիմքի վրա ձևավորվում է Ռենեսանս-ռեալիստական արվեստի հիմնադիր Ջոտտոի արվեստը: Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր: Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայնամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ: Նա առաջիններից է ,որ ստեղծել է մարդու տիպական կերպարը իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույս և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռեկիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրությունը:

Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը: Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին` սկսած նրա նախնիների պատմությունից: Ավելի նշանակալի նկարնե-րից է «Հուդայի համբույրը»: Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում է դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան: Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ: Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով: Վանելու աստիճան այլանդակ է Հուդան: Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը:

1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար: Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին , այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»:

[խմբագրել] Պատկերասրահ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով