Ջոն Քենդրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քենդրյու
John Kendrew
Ծնվել էմարտի 24, 1917(1917-03-24)[1][2][3][…]
Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 23, 1997(1997-08-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, քիմիկոս, բյուրեղագիր, կենսաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա և բյուրեղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԴրագոն սքուլ, Քլիֆթոն քոլեջ, Թրինիթի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարՄաքս Ֆերդինանդ Պերուց
Եղել է գիտական ղեկավարHugh Huxley?
Հայտնի աշակերտներPeter Pauling?[6]
Պարգևներ
ՄայրEvelyn Sandberg Vavalà?
 John Kendrew Վիքիպահեստում

Ջոն Կոուդերի Քենդրյու (անգլ.՝ Sir John Cowdery Kendrew, մարտի 24, 1917(1917-03-24)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 23, 1997(1997-08-23)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1960 թվականից)։ 1939 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ և աշխատում է 1946 թվականից։ Ռենտգեն-կառուցվածքային վերլուծության միջոցով որոշել է միոգլոբին սպիտակուցի մոլեկուլում պոլիպեպտիդային շղթայի տարածական տեղադրությունը (1957 թ.) և հաստատել դրանցում գտնվող «պարույրների առկայությունը, որոնք նախատեսել էր Լ․ Պոլինգը, 1951 թ.։ «Զըրնըլ օֆ մոլեքուլար բայոլըջի» («Journal of Molecular Biology») ամսագրի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։ Նոբելյան մրցանակ (1962 թ., Մ․ Պերուցի հետ միասին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քենդրյու» հոդվածին։