Ջոն Լենոն
Ջոն Լենոն 9 հոկտեմբերի 1940, Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա — 8 դեկտեմբերի 1980, Նյու-Յորք, ԱՄՆ) — բրիտանական ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը, XX դարի հանրաճանաչ երաժիշտ:[1][2][3] Հետագայում, երբ դրան միացել են Ռինգո Սթարն ու Ջորջ Հարիսոնը, վերանվանվել է The Beatles: 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
Սպանվել է Նյու Յորքում, 1980 դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ` Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան: Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը:
Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերը ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: Ըստ Բի-բի-սի-ի` 2002 թ. անցկացրած հարցման` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է[4]:
[խմբագրել] Ծանոթագրություններ