Ջոն Բոյնթոն Փրիսթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Բոյնթոն Պրիստլիից)
Ջոն Բոյնթոն Փրիսթլի
անգլ.՝ John Boynton Priestley
Ծնվել էսեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էօգոստոսի 14, 1984(1984-08-14)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունPeter Goldsmith[5]
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, լիբրետիստ, գրող, լրագրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի Հոլ
Պարգևներ
Համատեղ ապրողՓեգի Էշքրոֆթ
ԶավակներSylvia Priestley?[6]
Կայքjbpriestley-society.com
 John Boynton Priestley Վիքիպահեստում

Ջոն Բոյնթոն (Ջեյ Բի) Փրիսթլի (անգլ.՝ John Boynton "J. B." Priestley, սեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 14, 1984(1984-08-14)[1][2][3][…], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներին) մասնակից։ Փրիսթլիի՝ 1930-ական թվականներին հրատարակած վեպերում պատկերված են հասարակության հակասությունները «Հրեշտակի փողոցը» (1930), «Նրանք թափառում են քաղաքում» (1936

«Խավարում Գրետլիում» (1942) վեպն ուղղված է նացիստների հետ համաձայնության ուղիներ Փնտրող անգլիական ուժերի դեմ։ Անգլիայում բյուրոկրատիայի և ունևոր խավի բարքերը նկարագրված են «Սըր Մայքլ և սըր Ջորջ» (1964), «Կերպարներ ստեղծողները» (1968), «Լոնդոնյան փակուղի» (1969) վեպերում։

Մեծ Բրիտանիայի ժամանակակից կյանքի բազմազան պատկերը վերակերտված է Փրիսթլիի «Փառատոն Ֆաբրիջում» (1951), «Կախարդներ» (1954) վեպերում։ Բեղմնավոր է Փրիսթլիի ներդրումը ժամանակակից անգլիական դրամատուրգիայում։ Նրա պիեսներում՝ «Վտանգավոր շրջադարձ» (1932), «Ուռիների պուրակ» (1933), «Դրախտային անկյուն» (1934), «ժամանակը և Քոնվեյների ընտանիքը» (1937), «Երաժշտություն գիշերով» (1938), «Տեսուչը եկավ» (1947), «Գանձ» (1953), «Պարոն Քեթլը և օրիորդ Մունը» (1955), «Ապակե վանդակ» (1958), կյանքի դրամատիզմի սուր զգացողությունը միահյուսվում է սոցիալական ու բարոյական հարցադրումների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 431