Ջոնաթան Ուայլդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Ուայլդ (անգլ.՝ Jonathan Wild, կնքված է մայիսի 6 1683 — մայիսի 24, 1725), 18-րդ դարի անգլիացի հայտնի հանցագործ։ Նախակերպար է հանդիսացել Հենրի Ֆիլդինգի «Ջոնաթան Ուայլդ» (1743) խաբեբայապատման համար։ Ուայլդի և Ջեկ Շեփերդի արկածները Ջոն Գեյի «Աղքատների օպերայի» համար սյուժետային հենք են հանդիսացել, հետագայում այն օգտագործել է Բերտոլդ Բրեխտը իր «Երեք գրոշանոց օպերայում»։
