Ջոյս դիԴոնատո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյս դիԴոնատո (անգլ.՝ Joyce DiDonato, ծնվ. 1969թ փետրվարի 13), - ամերիկացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), հատկապես հայտնի է Հենդելի, Մոցարտի և Ռոսսինիի օպերաներում դերերգերի կատարմամբ: Ելույթ է ունենում աշխարհի առաջատար օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ:
Հիմնական դերերգերը [խմբագրել]
-
- Ալչինա, «Ալչինա» (Հենդել)
- Անջելինա, «Մոխրոտը» (Ռոսսինի)
- Արիոդանթ, «Արիոդանթ» (Հենդել)
- Ասկանիո, «Բենվենուտո Չելլինի» (Հեկտոր Բերլիոզ)
- Բեատրիչե, «Բեատրիչե և Բենեդիկտ» (Բերլիոզ)
- Կերուբինո, «Ֆիգարոյի ամուսնությունը» (Մոցարտ)
- Երգահան, «Արիադնեն Նաքսոսում» (Ռիխարդ Շտրաուս)
- Դեյանիրա, «Հերկուլես (օրատորիա)» (Հենդել)
- Դոննա Էլվիրա, ««Դոն ժուան» (Մոցարտ)
- Դորաբելլա, «Նրանք բոլորն էլ նույնանման են վարվում» (Մոցարտ)
- Ելենա, «Լճի օրիորդը» (Ռոսսինի)
- Եղիսաբեթ, «Մարիա Ստյուարտ» (Դոնիցետտի)
- Մարիա Ստյուարտ, «Մարիա Ստյուարտ» (Գաետանո Դոնիցետտի)
- Էլմիրա, «Ֆլորիդանտ» (Հենդել)
- Իդամանթ, «Իդոմենեոս» (Մոցարտ)
- Իզաբելլա, «Իտալուհին Ալժիրում» (Ռոսսինի)
- Օկտավիան, «Վարդերի ասպետը» (Ռիխարդ Շտրաուս)
- Ռոմեո, «Կապուլետիներ և Մոնտեկկիներ» (Վինչենցո Բելլինի)
- Ռոզինա, «Սևիլյան սափրիչը» (Ռոսսինի)
- Սեստո, «Հուլիոս Կեսար» (Հենդել)
- Սեքստոս, «Տիտոսի ողորմածությունը» (Մոցարտ)