Ջոակիմ Նոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոակիմ Նոա
Joakim Noah 3.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս
Դիրքը Կենտրոնական
Համար № 13
Ի ծնե տրված անունը Joakim Simon Noah
Ջոակիմ Սիմոն Նոա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1985 (1985-02-25) (29 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 105 կգ
Դպրոց ՄԱԿ միջազգային դպրոց
(Նյու Յորք)
Փոլի
(Բրուկլին, Նյու Յորք)
Լոուրենսվիլի ավագ դպրոց
(Լոուրենսվիլ, Նյու Ջերսի)
համալսարան Ֆլորիդա (2004–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 9-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն Չիկագո Բուլս (2007-այժմ)
Մրցանակներ
  • 2× NBA աստղ (2013–2014)
  • «NBA All-Defensive» առաջին թիմ (2013)
  • «NBA All-Defensive» երկրորդ թիմ (2011)
  • NCAA չեմպիոն (2006, 2007)
  • NCAA եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2006)
  • «Կոնսենսուս All-American» երկրորդ թիմ (2007)

Ջոակիմ Սիմոն Նոա (անգլJoakim Simon Noah, ծնվ.՝ փետրվարի 25, 1985թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում։

Ծնվել է Նյու Յորք քաղաքում` շվեդ մոր և ֆրանսիացի հոր ընտանիքում։

Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը, որի բասկետբոլային թիմի կազմում երկու տարի անընդմեջ (2006, 2007) նվաճել է NCAA I դիվիզոնի առաջնությունը, որից հետո ընտրվել է «Չիկագո Բուլսի» կողմից NBA-ի 2007 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ։

Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև հաշվառվել «All-Defensive» կոչվող խորհրդանշական հավաքականներում։

Նոայի հայրը ֆրանսիացի էստրադային երգիչ և նախկին թենիսիստ Յանիկ Նոան է, իսկ մայրը` «Միս Շվեդիա 1978» մրցույթի հաղթող շվեդուհի մոդել Սեսիլյա Ռոդեն։ Ունի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Շվեդիայի քաղաքացիություն։ [1][2] Մոր հետ Նոան ստեղծել է «Նոյյան տապան» (Noah's Arc) կոչվող բարեգործական հիմնադրամը։

Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել]

NCAA[խմբագրել]

  • «Ասոշիեդ պրես» վարկածով «All-SEC առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2006)
  • «Էյ Փի» վարկածով «All-American» խորհրդանշական հավաքական (2006)
  • Եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2006)
  • NCAA տղամարդկանց բասկետբոլի I դիվիզիայի չեմպիոն (2006, 2007)

NBA[խմբագրել]

  • «NBA All-Defensive առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
  • «NBA All-Defensive երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական (2011)
  • 2X NBA աստղ (2013, 2014)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]