Ջիջի Հադիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիջի Հադիդ
Gigi Hadid
Դիմանկար
Հադիդը 2015 թվականի նոյեմբերին
Ծնվել էապրիլի 23, 1995 (28 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Կրոնիսլամ
ԿրթությունՄալիբուի ավագ դպրոց (2013)
ՄասնագիտությունՄոդել, հեռուստատեսային դեմք
ԱշխատավայրIMG Models
ԾնողներՄուհամեդ Հադիդ
(հայր)
Յոլանդա Ֆոսթեր
(մայր)
ՀարազատներԲելլա Հադիդ
(քույր)
Ալանա Հադիդ
(քույր)
Մարիել Հադիդ
(քույր)
Էնվար Հադիդ
(եղբայր)
Կայքimgmodels.com/new-york/women/3358-gigi-hadid
 Gigi Hadid Վիքիպահեստում

Ջելենա Նուրա Հադիդ (անգլ.՝ Jelena Noura Hadid, ապրիլի 23, 1995(1995-04-23), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), պաղեստինյան մոդել և հեռուստատեսային դեմք։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջելենա Նուրա Հադիդը ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա[1]։ Նրա հայրը Մուհամեդ Հադիդն է, իսկ մայրը՝ նախկին մոդել Յոլանդա Ֆոսթերը[2]։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերի հետ[1]։ Հադիդը սովորել է Մալիբուի ավագ դպրոցում[3][4][5], որն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիդը 2015 թվականի օգոստոսին։

Ընդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում[7]։ 2011 թվականին նա ստորագրեց պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ և դարձավ այդ գործակալության մոդելներից։ 2012 թվականին Հադիդը դարձավ Guess ապրանքանիշի դեմքը[8][9], իսկ 2014 թվականի փետրվարին Հադիդը քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[10][11]։ 2014 թվականին նա նաև ընդգրկվեց «Sports Illustrated» ամսագրի լողազգեստ գովազդող լավագույն 12 նորեկ մոդելների ցանկում[12]։

Հադիդը հայտնվել է նաև այնպիսի ամսագրերում, որոնցից են «VMAN», «Elle», «Grazia», «Cleo», «Vogue», «Paper», «Schön!» և այլն։ Նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood», Քելվին Հարիսի «How Deep Is Your Love», Միգելի «Simplethings», Քոդի Սիմփսոնի «Surfboard», «Flower» և Զեյն Մալիկի «Pillowtalk» երգերի տեսահոլովակներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիդը նախկինում հանդիպել է ավստրալիացի երգիչ Քոդի Սիմփսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2015 թվականի մայիսին[13]։ Նույն տարում նա սկսեց հանդիպել երգիչ Ջո Ջոնասի հետ[14], սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին[15]։ 2015 թվականի նոյեմբերից հանդիպում է բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ[16]։2020 ապրիլին զույգը հայտնեց,որ իրենց առաջնեկին են սպասում,իսկ սույն թվականի սեպտեմբերի 24 ին հայտնի դարձավ,որը զույգը աղջիկ է ունեցել։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2015 Fashion Los Angeles Awards[17][18] Տարվա մոդել Հաղթանակ
2015 Teen Choice Awards[19] Լավագույն մոդել Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «My Beautiful Family». Yolanda.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Gigi Hadid Opens Our Eyes to the Israeli-Palestinian Conflict». GlamMonitor.com (Golden Heart Communications). 2014 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Interview: Gigi Hadid, Guess Girl». Kymberly Marciano Photography. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Gigi Hadid's Volleyball Stats». Max Preps. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Do You Know Who Gigi Hadid Is?». Vanity Fair. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Where Does Gigi, Yolanda Foster's Daughter, Go to College?». Wet Paint. 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  7. «Why Model Gigi Hadid is Being Called the Next Kate Upton». Style Caster. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  8. «Do You Know Who Gigi Hadid is». Vanity Fair. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Watch Gigi Hadid Walk the Catwalk During New York Fashion Week». E! Online. 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Introducing Gigi Hadid, NYFW's Breakout Model of the Season». Wetpaint (Viggle). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Gigi Hadid Walks The Runways of NY Fashion Week. Plus, Kristen Doute Writing A Memoir!». Reality Tea. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Gigi Hadid is named one of 12 rookies in Sports Illustrated's annual issue». Bravo TV. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Cody Simpson and Gigi Hadid Officially Break Up». 2015 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Gigi Hadid and Joe Jonas Proudly Flaunt Their New Celebrity Nickname: 'G.I. Joe'». People. Time Inc. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Joe Jonas And Gigi Hadid Break Up». MTV.
  16. «It's Official! Gigi Hadid and Zayn Malik Step Out Holding Hands, Confirm They're Dating». 2015 թ․ նոյեմբերի 30.
  17. «Gigi Hadid Signs With Maybelline, Nabs Model Of The Year Award». Daily Front Row. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  18. «'It' girl Gigi Hadid nabs model of the year award». www.pagesix.com. 2015 թ․ հունվարի 8.
  19. «Wave 2 Nominees». FOX. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիջի Հադիդ» հոդվածին։