Ջին Արթուր
| Ջին Արթուր | |
|---|---|
դերասանուհի |
|
| ԱԱՀ՝ | Ջին Արթուր |
| Ծննդյան օր՝ | 17 հոկտեմբեր 1900 |
| Ծննդավայր՝ | Պլատտսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | 19 հունիս 1991 |
| Վախճանի վայր՝ | Կարմել, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1923-1953 |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ջին Արթուր (անգլ.՝ Jean Arthur, իսկական անուն ազգանունը` Գլեդիս Ջորջիանա Գրին, հոկտեմբերի 17, 1900, Պլատտսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ — հունիսի 19, 1991, Կարմել, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի կատակերգակ դերասանուհիներից մեկը ամերիկյան կինոյում:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել]
Ջին Արթուրը ծնվել է 1900 թվականին Նյու Յորքում: 1920-ական թթ. աշխատել է որպես մոդել Նյու Յորքում: 1923 թվականին խաղացել է իր առաջին դերը Ջոն Ֆորդի «Կամեո Կիրբի» ֆիլմում:
Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի ֆիլմերում` հատկապես հաջող հանդես գալով կատակերգություններում: 1944 թվականին Օսկարի է ներկայացվել «Ինչքան շատ, այնքան ուրախ» ֆիլմի համար: Նկարահավել է ռեժիսոր Ֆրենկ Կապրայի շատ ֆիլմերում և հայտնի է հատկապես «Միստր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (1936), «Քո հետ չես տանի» (1938) և «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» (1939) ֆիլմերից:
Նրա վերջին աշխատանքը կինոյում 1953 թվականին նկարահանված «Շեյն» ֆիլմն էր, որը ի դեպ նրա մասնակցությամբ միակ գունավոր ֆիլմն էր: Կինոդերասանուհի կարիերայի ավարտից հետո սկսոիմ է հանդես գալ թատրոնում, երբեմն խաղալով նաև Բրոդվեյում: Նաև դասավանդել է Վասսարի քոլեջում, որտեղ նրա աշակերտներից է եղել նաև Մերիլ Սթրիփը:
Կյանքի վերջին տարիները անցկացրել է Կալիֆորնիայի առափնյա քաղաքներից մեկում` Կարմելում, որտեղ և մահացել է 1941 թվականին, սրտի անբավարարվածությունից: