Ջեք Լիսաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Լիսաուեր
Jack J Lissauer.jpg
աստղագետ
ԱԱՀ՝ Ջեք Լիսաուեր
Բնագիր
ԱԱՀ՝
Jack J. Lissauer
Ծննդյան օր՝ 1957
Աշխատանք՝ ՆԱՍԱ

Ջեք Ջոնաթան Լիսաուեր ամերիկյան գիտնական, աշխատում է ՆԱՍԱԱմես հետազոտական կենտրոնում 1996-ից սկսած։ Նա մասնակցում է Կեպլեր տիեզերական աստղադիտակի ծրագրին։

Կենսագրությունը[խմբագրել]

Լիսաուերը ստացել է գիտությունների դոկտորի (PhD) աստիճան մաթեմատիկայի բնագավառում Բերքլիի Քալիֆոռնիայի համալսարանում 1982 թվականին։

Մինչև ՆԱՍԱ-ում աշխատանքի անցնելը, Լիսաուերը աշխատում էր որպես պրոֆեսոր (սեպտեմբեր 1993 - օգոստոս 1996) և աջակցող պրոֆեսոր (հունիս 1987 - օգոստոս 1993) Ստոնի Բրուք Համալսարանում։ Դրանից առաջ, նա ծառայել է որպես հետազոտող Սանտա Բարբարայի Քալիֆոռնիայի համալսարանում (հուլիս 1985 - հունիս 1987) և որպես աջակցող աստղագետ Բերքլիի Քալիֆոռնիայի համալսարանում (հունվար 1985 - հուլիս 1985

Նրա հիմնական հետազոտությունների հետաքրքրություններն են մոլորակների համակարգերը, մոլորակների շարժումը, մոլորակների օղակների համակարգերը և պրոտոմոլորակային դիսկերը։

Նա, Մարկ Շոուոլտերի հետ համատեղ, հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Կուպիդոնը և Մաբը։

Հղումներ[խմբագրել]