Ջեսսի Սպենսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսսի Սպենսեր
Ծնվել էփետրվարի 12, 1979 (45 տարեկան)
ԾննդավայրԱվստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
ԿրթությունՍքոթչ քոլեջ
ՔաղաքացիությունԱվստրալիա
ՄասնագիտությունԴերասան, երաժիշտ
Ակտիվ շրջան1991-այժմ
Համատեղ ապրող(ներ)Ջենիֆեր Մորիսոն
IMDbID 0817980
jessespencer.com

Ջեսսի Գորդոն Սպենսեր (անգլJesse Gordon Spencer, փետրվարի 12, 1979(1979-02-12)[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասան, երաժիշտ։ Առավել հայտնի է ամերիկյան «Հաուս» հեռուստասերիալում (բժիշկ Ռոբերտ Չեյս) և ավստրալիական «Հարևաններ» օճառային օպերայում (Բիլլի Քենեդի) հանդես գալու համար։

Սպենսերի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են նաև «Լողալով հոսանքն ի վեր», «Ռոբինզոնների ընտանիքը» ֆիլմերը, որոնցից առաջինում Սպենսերը մարմնավորել է ավստրալիացի լողորդ Թոնի Ֆինգլթոնին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը
2000 Լոռնա Դուն Մարվուդ դը Վայշալս
2001 Թալիսմանի անեծքը Ջերեմի Քեմբել
Հաղթելով Լոնդոնին Լորդ Ջեյմս Բրաունինգ կրտսեր
2002 Ռոբինսոնների ընտանիքը Ֆրից Ռոբինսոն
2003 Լողալով հոսանքն ի վեր Թոնի Ֆինգլթոն
Քաղաքի աղջիկները Նեյլ Ֆոքս
Մահը սուրբ միաբանությունում Ռաֆայել Արբութնոտ
2006 Ծաղկում Էդդի Գեյթոր
2010 Թելթեյլ Սիրեկան
2012 Աղջիկը փորձանքի մեջ է Նիքոլաս
Փրփուրներ Դեյվիդ Լոքհարթ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
1994 Ժամանակի հետքերը Փոքրիկ Բիլ 1 էպիզոդ
1994–2000, 2005 Հարևաններ Բիլլի Քենեդի
1998 Հերկուլես Տրիտեն Հնչյունավորում
2002 Միշտ կանաչ Կայլ 1 էպիզոդ
2004–2012 Հաուս Բժիշկ Ռոբերտ Չեյս 171 Էպիզոդ
2012–այժմ Չիկագոյի հրդեհները Լեյտենանտ Մեթյու Քեյսի
2013 Ֆինես և Ֆերբ Լայամ 1 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Սպենսեր» հոդվածին։