Ջենովևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենովևա
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՌոբերտ Շուման
Լիբրետտոյի
հեղինակ
Ռոբերտ Շուման և Robert Reinick?
Սյուժեի աղբյուրGenoveva?
ԿերպարներAngelo?, Caspar?, Margaretha?, Drago?, Hidulfus?, Siegfried?, Conrad?, Golo?, Balthasar? և Genoveva?
Առաջնախաղի տարեթիվհունիսի 25, 1850
Հրատարակման տարեթիվ19-րդ դար

Ջենովևա (գերմ.՝ Genoveva, Op. 81), գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի օպերա չորսը գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն՝ Ռ. Ռայնիկի և Ռ. Շումանի ըստ Լյուդվիգ Տիկի և Ֆրիդրիխ Հեբելի դրամաների։ Առաջին անգամ ներկայացվել է Լայպցիգում 1850 թ. հունիսի 25-ին։ Ռոբերտ Շումանի երբևիցե գրված միակ օպերան է։

Շումանի երաժշտությունն օժտված է բարձր գեղարվեստական արժանիքներով, սակայն ինքնին օպերան բեմականացման առումով գրավիչ չէ, այդ պատճառով ավելի հաճախ կատարվում է համերգների ընթացքում։