Ջեյմս Քրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Քրյուս
James Kruss
Kruss.jpg
Ջեյմս Քրյուսի լուսանկարը, մանկական գրող, բանաստեղծ
Ծնվել է 1926 թ. մայիսի 31
Ծննդավայր Հելգոլանդ, Գերմանիա
Մահացել է 1997 թ. օգոստոսի 2
Մահվան վայր Գրան-Կանարիա

Ջեյմս Քրյուսը (գերմաներեն՝ James Krüss, 1926 թ. Հելգոլանդ, Գերմանիա- 1997 թ., Գրան-Կանարիա) գերմանացի մանկական գրող է և բանաստեղծ։

Կյանքը և կենսագործունեությունը[խմբագրել]

Ջեյմս Քրյուսը ծնվել է Հելգոլանդ կղզում բնակվող էլեկտրատեխնիկի ընտանիքում։

Պատերազմի պատճառով 1941 թ. նրանք ստիպված տեղափոխվում են մայրցամաք։ 1944 թ. օգոստոսին նրան զորակոչում են գերմանական բանակ, պատերազմի ավարտից հետո բնակություն է հաստատում Համբուրգում։ 1948 թ. ավարտում է Լյունեբուրգի Մանկավարժական ուսումնարանը, սակայն որպես ուսուցիչ աշխատելու փոխարեն՝ տարվում է գրականությամբ։ 1951 թ. սկսում է ակտիվ կերպով համագործակցել ռադիոյի և թերթերի հետ։

1950 թ. Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվում է 1953 թ.։ Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթն է (1962 թ.)։ Պատանիների համար գրված բախտախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրականական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, ի դեպ, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։

«Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթի համար Ջ. Քրյուսը 1968թ. պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս շքանշանն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ Մանկական գրողների համար»։[1]

Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969թ.) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք երգեր, ռադիոներկայացումներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։

1966թ. Քրյուսը սկսել է բնակվել Գրան-Կանարիա կղզում, որտեղ և 1997թ. օգոստոսի 2-ին հրաժեշտ է տվել կյանքին։ Գրողի աճյունը թաղված է նրա հայրենիքում՝ Հելգոլանդ կղզում։

Գրական ստեղծագործությունները[խմբագրել]

Աղբյուրները[խմբագրել]