Ջեյմս Քեյն
| Ջեյմս Քեյն | |
|---|---|
| Ծնվել է | Ջեյմս Մալլահան Քեյն 01.07.1892 Անապոլիս |
| Մահացել է | 27.10.1977 Մերիլենդ |
| Մասնագիտություն | նովելիստ, լրագրող |
| Ազգություն | ամերիկացի |
| Ոճեր | դետեկտիվ, նուար |
Ջեյմս Մ. Քենը (անգլ.՝ James M. Cain) դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող է, մտնում է նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ):
Ծնվել է ուսուցչի և օպերային երգչուհու ընտանիքում: Որոշել է դառնալ գրող Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Աշխատել է լրագրող Բալտիմորում Baltimore American և Baltimore Sun թերթերում: 1932-1947 թթ. գրել է սցենարներ ֆիլմերի համար, որոնք սակայն մեծ հաջողություն չէին ունենում: Քեյնի առաջին վեպը` "Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ", հրատարակվել է 1934 թ. և դարձել բեսթսելլեր:
Քեյնի գրեթե բոլոր գրքերի սյուժեն զարգանում էր նույն սխեմայով. կինը գայթակղում է տղամարդուն, խենթացնում նրան, տղամարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սպանության: Այդ սխեման, որտեղ բոլոր փորձանքները կանանցից էին, հետագայում օգտագործում էին Hardboiled ժանրի շատ գրողներ: