Ջեյմս Ջոուլ
| Ջեյմս Ջոուլ | |
|---|---|
(ֆիզիկոս) |
|
| ԱԱՀ՝ | Ջեյմս Ջոուլ |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 24, 1818 |
| Ծննդավայր՝ | Սոլֆորդ (Անգլիա) |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 11, 1889 |
| Վախճանի վայր՝ | Սեյլ (Անգլիա) |
Ջեյմս Պրեսկոտ Ջոուլ (անգլերեն՝ James Prescott Joule, ծնվ. 1818, դեկտեմբերի 24, Սոլֆորդ, Լանքաշիր կոմսություն, Անգլիա, մահ. 1889, հոկտեմբերի 11, Սեյլ, Չեշիր կոմսություն, Անգլիա), անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։
Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841 նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ–Լենցի օրենք)։
1843–50 նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդհարձակման ժամանկ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդհունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ–Թոմսոնի Էֆեկտ)։ Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Նա հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։
Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320