Ջեյմս Մակդիվիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Մակդիվիդ (McDivitt) (ծնվել է 1929 թվականին), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։

Ավարտել է Միչիգանի համալսարանը (1959), ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների դպրոցը (ռազմաօդային ուժերի Էդուարդս բազայում, 1966), աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցը (1961)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1962 թվականից։ 1965 թվականի հունիսի 3-7-ը, Է. Ուայթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-4» տիեզերանավով։ 1969 թվականի մարտի 3-13-ը, Դ. Սկոտի և Ռ. Շվայկարթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում տիեզերքում մնացել է 338 ժ 57 ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png