Ջեյմս Հեթֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ջեյմս Հեթֆիլդ
James Hetfield
Հիմնական տվյալներ
Ծնվել է Օգոստոսի 3, 1963
Դաունի
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր հարդ ռոք, թրեշ մետալ, հեվի մետալ, սփիդ մետալ
Մասնագիտություն երաժիշտ, երգահան, պրոդյուսեր
Գործիքներ հիմնական` վոկալ, կիթառ, երկրորդական` դաշնամուր, հարվածային գործիքներ, բասս
Լեյբլ Warner Bros., Elektra, Megaforce
Կապված Մետալլիկա
Կայք http://www.metallica.com/
Ջեյմս Հեթֆիլդ

Ջեյմս Հեթֆիլդը (անգլ.՝ James Hetfield) ծնվել է 1963 թվականի օգոստոսի 3-ին` ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Դաունի քաղաքում։ Ամերիկյան Մետալլիկա խմբի անփոխարինելի վոկալիստ, ռիթմ-կիթառահարն է։ 2011 թվականից զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը աշխարհի պատմության մեծագույն կիթառահարների շարքում (ըստ Rolling Stones թերթի)։ Ջեյմսի հայրը եղել է ավտոբուսի վարորդ և թողել է ընտանիքը, երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Նրա մայրը եղել է օպերային երգչուհի և մահացել քաղցկեղից, երբ նա 16 տարեկան էր։ Ջեյմսի ծնողները եղել են Մերի Բեյկեր Էդդիի քրիստոնեական հավատքի հետևորդներ, և Ջեյմսի խոսքերով նրա երիտասարդության մեծ մասը կապված է եղել քրիստոնեության հետ։ Ջեյմսի մոր մահը և բարդ վերաբերմունքը քրստոնեությանը հետագայում դարձել են Մետալլիկայի երգերի մեծամասնության թեման («Mama Said», «Dyers Eve» և «The God That Failed» երգերը ծնողների մասին են, իսկ «Until It Sleeps»-ը` քաղցկեղի)։

Ընտանիքը[խմբագրել]

Հայր Ջեյմս Վիրգիլը (մահացել է 1996 թվականին), որը ավտոբուսի վարորդ էր, ով լքել է ընտանիքը երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Համաձայն իրենց համոզմունքների, Հեթֆիլդի ծնողները չեն ընդունում որևէ տեսակի բժշկական միջամտություն և չեն շեղվել իրենց հավատքից անգամ այն ժամանակ , երբ Սինթիան մեռնում էր քաղցկեղից (այդ ժամանակ Ջեյմսը 16 տարեկան էր)։

Անձնական կյանքը[խմբագրել]

Ջեյմսը սկսել է նվագել դաշնամուր 9 տարեկանից, այնուհետև նվագել է հարվածային գործիքներ և վերջապես անցում կատարել կիթառին։ Նրա առաջին խումբը եղել է «Obsession»-ը։ Այնուհետև, գալով Լա Բրեա քաղաք, Ջեյմսն ընդունվում է Brea Olinda դպրոց։ Այստեղ է նա հանդիպում Ջիմ Մուլլիգանի և Հյու Տաններին, ում հետ ստեղծում է Phantom Lord խումբը։ Սակայն երբ Հեթֆիլդն ավարտում է դպրոցը, վերադառնում է Դաունի, որտեղ ստեղծվում է իր մասնակցությամբ 3-րդ խումբը` Leather Charm-ը։ Այն կազմված է լինում իր առաջին խմբի անդամներից, սակայն ավելանում են ևս երկուսը։ Այս խումբն ավելի մեծ հաջողություն է ունենում, քանի որ երգում էին իրենց գրած երգերը։ Ջեյմսն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, հին կիթառների հավաքածուն լրացնելով, սքեյթբորդով, սնոուբորդով, ջրային դահուկներով, իր ավտոտնակում աշխատելով, ավտոմրցարշավերին հետևելով։ Ջեյմսին դուր են գալիս այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Black Sabbath-ը, Motorhead-ը, Lynyrd Skynyrd-ը, Thin Lizzy-ն, Tom Waits-ը, Nick Cave-ը и Ted Nugent-ը։ Ջեյմսն ամուսնացել է Ֆրանչեսկա Թոմասի հետ 1997 թվականին, ունի 3 երեխա։

Կիթառներ[խմբագրել]

Ջեյմս Հեթֆիլդը ունի մեծ քանակով կիթառներ։

Էլեկտրո Կիթառներ
Ակուստիկ կիթառներ
  1. The Unforgiven II"