Ջեյմս Հադլեյ Չեյզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Հադլեյ Չեյզ (անգլերեն՝ James Hadley Chase, իսկական անունն է Ռենե Բրաբազոն Ռեյմոնդ, 1906, դեկտեմբերի 24 - 1985, փետրվարի 6), անգլիացի դետեկտիվ ժանրի գրող։ Կյանքի ընթացքում գրել է 78 վեպ։

Ջեյմս Հադլեյ Չեյզը 18 տարեկանում թողնում է հայրական տունը և ինքնուրույն կյանք սկսում։ Շատ մասնագիտություններ փոխելով, ձեռք է բերում գրողի համար ամենակարևորը՝ հարուստ կենսափորձ։ Հերթական՝ գրախանութի վաճառողի աշխատանքը նրան թույլ է տալիս հիանալի կերպով ուսումնասիրել ընթերցողների ճաշակը և գրքի շուկայի պահանջարկը։ Այդ ժամանակ՝ 32 տարեկանում , հանգստյան տասներկու օրերի ընթացքում նա գրում առաջին վեպը՝ «Միսս Բլենդիշի համար խոլորձներ չկան», և միանգամից մեծ հռչակ ձեռք բերում։ Գիրքը թարգմանվեց տարբեր լեզուններով և ունեցավ մի քանի միլիոն տպաքանակ։ Դրանից հետո նա կանոնավորապես գրում էր տարեկան երկու վեպ։ Սարսափազդու և արյունալի սյուժեներն էին պատճառը, որ քննադատները նրան անվանեցին «Սև վեպերի արքա»։

Քրեական վեպերից զատ, Չեյզը հրատարակել է նաև երգիծական պատմվածքներ, սակայն Ռենե Ռայմոնդ ստորագրությամբ։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ջեյմս Հադլեյ Չեյզ (1995)։ Ահա և ծաղկեպսակ գերեզմանի համար, լեդի։ Երևան: «Գարուն» ամսագրի հրատարակչություն, էջ 233-234։