Ջեմալ փաշայի նոթերը 1913-1919 թթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեմալ փաշայի նոթերը 1913-1919 թթ, Ջեմալ փաշայի 1913-1919 թվականներին վերաբերող նոթերն են, որ հրատարակվել են 1919 թվականին։ թուրքերենով։ անգլերենից թարգմանությունը՝ Բ. Կ. Ռուդենկոն

Հեղինակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը՝ Ջեմալ Ահմեդ փաշան եղել է Միություն և առաջադիրմություն կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» անդամ, հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Օսմանյան Թուրքիայի Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո (1918 թ.) փախել է Գերմանիա։ 1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը նրան հեռակա կարգով մահվան է դատապարտել։ 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Ջեմալին սպանել են Նեմեսիս օպերացիայի մասնակիցներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը[1]։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին թարգմանվել է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով, իսկ 1923 թվականին՝ նաև ռուսերեն “Memories of a Turkish Statesman” անգլերեն թարգմանությունից։ Հուշերի մի մասը հայերեն թարգմանվել է 1927- թվականին գերմաներենից (Djemal Pascha, Erinnerungen eines turkischen Staatsmannes, Munchen, 1922) «Հայկական հարց վերնագրով»՝ Աշոտ Հովհաննիսյանի առաջաբանով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմալ փաշան իր հուշագրությունը սկսում է 1913 թվականի հունվարի 23-ից, երբ նա նշանակվեց Կոստանդնուպոլսի ռազմական նահանգապետ։ Երիտթուրք բարձրաստիճան պաշտոնյան անդրադառնում է Օսմանյան Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, Բալկանյան պատերազմին, ռուս-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի պատերազմի մեջ ներքաշվելու պատճառներին, ռազմական գործողությունների ընթացքին։ Գրքի վերջին գլխում հեղինակը «Հայկական հարց» խորագրի տակ հայերին ներկայացնում է «շիտակ», «քաջ» և «անկեղծ՝ իբրև բարեկամներ»։ Ըստ էության, այս գլուխը Ջեմալի՝ իրեն արդարացնելու փորձն է 1919 թվականի Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալի որոշման դեմ, որով նա հեռակա կարգով դատապարտվել էր մահվան։

Ինչպես որ ես հայերի տեղահանման հանգամանքների մեջ ո’չ մի մասնակցություն չեմ ունեցել, նույնպես և նրանց կոտորած չեմ սարքել, ընդհակառակը` ամեն հնարավոր միջոցների եմ դիմել արգելելու այդ կոտորածները, իսկ գաղթելու ժամանակ նրանց օգնություն եմ ցույց տվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Записки Джемаль Паши 1913-1919 г.г., թարգմանությունը անգլերենից Բ․ Տ․ Ռուդենկո (ռուս.)