Ջեմալ Ազմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմալ Ազմի
Cemal Azmi
Դիմանկար
Ծնվել է1868(1868)
Ծննդավայր Արաբկիր,
Օսմանյան Թուրքիա
Մահացել էԱպրիլի 17, 1922
(51-52 տարեկան)
Մահվան վայրԳերմանիա Բեռլին, Գերմանիա
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունԹուրք
Ազդվել էՊանթյուրքիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքԱրաբկիրի նահանագապետ
ԾնողներՕսման Նուրի բեյ
Գյուլշուն Ազմի
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Cemal Azmi Bey Վիքիպահեստում

Ջեմալ Ազմի (թուրքերեն՝ Cemal Azmi, 1868, Արաբկիր, Թուրքիա - ապրիլի 17, 1922(1922-04-17), Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), թուրք պետական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տրապիզոնի նահանգապետ[1]։

Եղել է Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից, կազմակերպելով Տրապիզոնի նահանգի հայերի տարհանումն ու բնաջնջումը, ինչ պատճառով ստացել է «Տրապիզոնյան մսագործ» մականունը[2]։

Տրապիզոնյան կոտորածների համար 1919 թվականի մայիսի 22-ին՝ Երիտթուրքերի դատավարության շրջանակներում, հեռակա կարոգով դատապարտվել է մահվան, սպանվել «Նեմեսիս» գործողության մասնակից հայ վրիժառուներ Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից՝ 1922 թվականի ապրիլի 17-ին։

Մասնակցությունը Հայոց ցեղասպանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Հատուկ կազմակերպության» (Թեշքիլաթ-ը մահսուսա) հիմնադիրներից մեկը[3] և մյուս անդամների նման ի վերջո իր մասնակցությունն է ունեցել երիտթուրքական հեղաշրջման և հայկական կոտորածների մեջ[4]։ Մինչև Առաջին աշխարհամարտի բռնկվելը, 1914 թվականի հուլիսի 7-ին նշանակվել է Տրապիզոնի նահանգապետ։ Ազմին շարունակում է կատարել նահանգապետի լիազորությունները Մեծ Եղեռնի ընթացքում։ Ազմիի հրահանգներով կազմակերպվում են հայերի ջարդեր Տրապիզոնում և հարակից շրջաններում։ Առանձնակի դաժանությամբ էր վերաբերվում հայ երեխաների նկատմամբ. Ազմիի հրահանգով Սև ծովում խեղդամահ են արվել հազարավոր հայ կին և երեխա։

Տրապիզոնի ամերիկյան հյուպատոս Օսկար Հայզերը սևծովյան ոճրագործության մասին նշել է. «Երեխաներից շատերին դնում էին նավակների մեջ և նետում ծովը»[5]։

Ազմին բացի կոտորածներ կազմակերպելուց, նաև բռնի կերպով հավաքագրում էր մինչև 15 տարեկան հայ աղջիկների և մինչև 10 տարեկան տղաների՝ նրանց տեղափոխելով մուսուլմանների հարեմներ կամ ընտանիքներ։ Ազմիի հետագայում պատմել է. «10-13 տարեկան ամենագեղեցիկ հայ աղջիկներին ես պահում էի ինձ համար։ Նրանցից մեկին ես նվիրել եմ որդուս։ Մնացածին խորտակել եմ ծովում»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարտով, Օմեր; Մեք, Ֆիլիս (2001). Աստծո անունով։ Ցեղասպանությունը և կրոնը քսաներորդ դարում. Նյու Յորք: «Բերգան բուքս». ISBN 9781571812148.
  2. Շալանդ, Ժերար (2010). Ահաբեկչության պատմությունը հին ժամանակներից մինչև Ալ Քայիդա ([Նաչդր.] ed.). Բերքլի, Կալիֆորնիա [ԱՄՆ]: Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն. էջ 195. ISBN 9780520247093. «Ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, Ջեմալ Ազմին՝ «Տրապիզոնյան մսագործ» մականվամբ։»
  3. «Ցեղասպանության թանգարան». «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտ. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին. «Տրապիզոնի նախկին նահանգապես և «Թեշքիլաթ-ը մահսուսա» հանցագործ խմբավորման հիմնադիր Ջեմալ Ազմի»
  4. Աքչամ, Թաներ (1992). Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu. İletişim Yayınları. էջ 155. ISBN 9789754702897.
  5. Ապրիլի 11, 1919 զեկույց, Միացյալ Նահանգների ազգային արխիվ, R.G. 59. 867. 4016/411.
  6. «Suçluya saygi: Mehmet Cemal Azmi Bey» (թուրքերեն). STCG. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին. «Ölümünden önce, Türk kimliği altında kendi oğluyla arkadaş olan genç bir Ermeniye övünerek şunları anlattığı bilinmektedir: «En güzel Ermeni kızlarından 10 ila 13 yaş arası olanları kendime ayırdım ve o zaman 14 yaşında olan oğluma hediye ettim. Diğerlerini denizde boğdurdum».»