Ջավահիր Տեր-Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավահիր Տեր-Պետրոսյան
Ծնվել է1888
Մահացել է1961
Մասնագիտությունհեղափոխական

Ջավահիր Արշակի Տեր-Պետրոսյան (Խուտուլաշվիլի)(1888, Դորի - 1961, Թիֆլիս), բոլշևիկ հեղափոխական («պրոֆեսիոնալ հեղափոխական»), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1904)։ Կամոյի քույրը և համախոհը։

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից, որպես Կամոյի կապավոր, ինչի համար էլ հեռացվել է Թիֆլիսի կանանց ճեմարանից։ Աշխատել է ընդհատակյա տպարանում, թաքցրել անլեգալ գրականություն, տարածել թռուցիկներ։ Բազմիցս բանտարկվել է։ Կամոյի փախուստին աջակցելու համար 1913 թվականին դատապարտվել է աքսորաբնակության։ 1915 թվականին մեկնել է Բաքու՝ Ստեփան Շահումյանի օգնությամբ Խարկովի բանտից Կամոյին ազատելու գործը կազմակերպելու համար։ 1918 թվականից ընդհատակյա քարոզչական աշխատանք է կատարել Երևանում և Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1920 թվականին նշանակվել է Ադրբեջանի ԽՍՀ արտաքին գործերի ժողկոմի անձնական քարտուղար։ Նույն թվականի վերջին մեկնել է Մոսկվա՝ հանդիպել Լենինին, Կրուպսկայային, Ատասովային և Դորկուն։ 1921 թվականից աշխատել է Վրացական ԽՍՀ առժողկոմի տեղակալ՝ սոցիալական ապահովագրության գծով։ 1927 թվականից Տեր-Պետրոսյանը Վրաստանի ԽՍՀ սոցիալական ապահովագրության նախագահն էր, առողջապահության ժողկոմը, 1934-1936 թվականներին՝ առժողկոմատի մայրության և երեխաների պահպանության վարչության պետը։ Տեր-Պետրոսյան եղել է Անդրֆեդերացիայի կենտգործկոմի անդամ։ 1929 թվականին արժանացել է «Աշխատանքի հերոս»-ի կոչման։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1931


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684