Ջամբատիստա Մարինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G. B. Marino.jpg

Մարինո Ջամբատիստա (իտալ.` Giambattista Marino, 14 հոկտեմբերի, 1569, Նեապոլ - 25 մարտի, 1625, Նեապոլ), իտալացի բանաստեղծ։

Նրա անունով է բարոկկո պոեզիայի ուղղություններից մեկը՝ մարինիզմը, որը տարածում է գտել 17-րդ դարի իտալական գրականության մեջ։ Մարինոյի աշխարհազգացողության մեջ հեդոնիգմը զուգակցվում է ամենայն գոյի անցավորության և տիեզերքի աններդաշնակության պատկերացման հետ։ Նրա ամենանշանավոր գործը ութնյակներով գրված «Ադոնիս» (1623, 20 երգ) պոեմն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png