Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի
جمال الدين الأفغاني
Ծնվել է1838[1][2] կամ 1839[3]
ԾննդավայրԱսադաբադ
Աֆղանստան Աֆղանստան
Վախճանվել է1897 / 1315 Հիջրա
Վախճանի վայրՍտամբուլ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՔաբուլ
Մասնագիտությունաստվածաբան, journal editor և լրագրող
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Աֆղանստան
Ուշագրավ աշխատանքներ«Ամուր կապ» թերթ
 Jamal-al-din al-Afghani Վիքիպահեստում

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին (18381897, ամբողջական անուն՝ արաբ․՝ محمد جمال الدين بن السيد صفتر الحسيني الأفغاني‎‎, Մուհամմադ Ջամալ ադ-Դին իբն աս-Սեյյիդ Սաֆթար ալ-Հուսեյնի ալ-Աֆղանի), իսլամական փիլիսոփա և քաղաքագետ, համարվում է պանիսլամիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, մուսուլմանական ռեֆորմացիայի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է Աֆղանստանում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ Կահիրեում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։ Եղել է նաև Հնդկաստանում, Թուրքիայում։

ալ-Ուրվաթ ալ-Վուսկա աշխատության կազմ

Նրա այսպիսի գործունեությունը առաջացնում է մուսուլման հոգևորականության պահպանողական շրջանների և եվրոպական հյուպատոսների դժգոհությունը, որի պատճառով էլ հեռացվում է Եգիպտոսից։ Լքելով Եգիպտոսը՝ ալ-Աֆղանին հետագա մի քանի տարիներն անց է կացնում Արևելքի և Արևմուտքի երկրներում, ամենուրեք քարոզելով իր ռեֆորմիստական գաղափարները։ Փարիզում իր աշակերտ Մուհամադ Աբդոյի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերեն՝ العروة الوثقى, ամուր կապ) գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը, վերջինս, չնայած շատ կարճատև կյանքին հսկայական նշանակություն է ունենում մուսուլման մտավորականության շրջանում հասարակական և քաղաքական գաղափարների տարածման գործում։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին գտնում էր, որ ազգի բարեկեցությունը, հարստությունը հիմնված է գիտության վրա և որ կրոնը ոչ միայն չի ժխտում գիտությունը, այլ ամեն կերպ նպաստում է նրա զարգացմանը։ Իր «կրթության և ուսուցման» օգուտը հոդվածում Արևելքի երկրների ծանր վիճակը բացատրում է այստեղ գիտնականների՝ որպես կարևոր խավի ժխտմամբ։ Նա գտնում էր, որ ոչ բոլոր ժամանակաշրջանները կարիք ունեն մարգարեության, սակայն միշտ պահանջվում է գիտական առաջընթաց, որը ի վիճակի կլինի մարդկությանը դուրս հանել խավարամտության և անգրագիտության ճահճից դեպի բարեկեցիկ կյանք։ Նման գաղափարներ արտահայտելու համար ուղղահավատ մուսուլմանների կողմից նա մեղադրվում էր հերետիկոսության մեջ։ Դրա արդյունքում նա էլ ավելի էր համոզվում, որ ոչ մի կրոնական ռեֆորմ հնարավոր չէ մուսուլմանական համայնքում, քանի դեռ կրոնական առաջնորդները չեն փորձում վերանայել իրենց հայացքները և չեն հասկանում գիտության և մշակույթի օգուտը։

Ալ-Աֆղանիի կարծիքով մուսուլմանների անկումն ու հետամնացությունը արդյունք են նրա, որ նրանք մոռացել են, թե ինչում է կայանում իսկական իսլամի իմաստությունը, ինչպես նաև այն պատգամը, որով մուսուլմանները պետք է միշտ միասնական լինեն։ Այս միասնականության գաղափարն էլ հիմք դրեց պանիսլամիզմի գաղափարախոսությանը։ Այս գաղափարախոսության առաջացումը հենց այս շրջանում ամենից առաջ ազգային ազատագրական պայքարի արդյունք էր։ Ալ-Աֆղանին համառորեն կոչ էր անում Արևելքին համախմբել իր ուժերը և դուրս գալ գաղութարարների դեմ։ Կարևորագույն քաղաքական խնդիր էր համարում մուսուլմանների համախմբումը խալիֆի դրոշի տակ, ով ի վիճակի կլինի պայքարել գաղութատիրության դեմ։

Ալ-Աֆղանիի սկսած գործը գտավ իր արժանի շարունակողներին, որոնք նոր աստիճանի բարձրացրին նրա գաղափարախոսությունը և իրենց հասարակական և գրական գործունեությամբ նպաստեցին ժողովրդական լայն զանգվածների կողմից նրա առաջադիմական գաղափարների յուրացմանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի» հոդվածին։