Ջաղացաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջաղացաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Մակերես22.64 կմ²
ԲԾՄ2190 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ջաղացաձոր (Հայաստան)##
Ջաղացաձոր (Հայաստան)
Ջաղացաձոր (Գեղարքունիքի մարզ)##
Ջաղացաձոր (Գեղարքունիքի մարզ)

Ջաղացաձոր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը Ջաղացաձոր է անվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Մինչ այդ այն կոչվում էր Սարիյաղուբ։ Այդ անունը ստացել էր այնտեղ բնակություն հաստատած մուսուլմանների կողմից։ Ներկայում ադրբեջանցիները շարունակում են գյուղն անվանել թուրքական անվամբ[3][4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջաղացաձորի մշտական և առկա բնակչությունը կազմել են 100 մարդ[5]։ Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[6], այնուհետ` Բաքվից բռնագաղթած հայերով[3]։ Ջաղացաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 294 մարդ [7]
1897 436 մարդ [7]
1926 379 մարդ [7]
1939 568 մարդ [7]
1959 594 մարդ [7]
1970 834 մարդ [7]
1979 1049 մարդ [7]
1989 10 մարդ [7]
2001 141 մարդ [7]
2011 100 մարդ [2]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 379։
  4. PDF versiyası. // Qərbi Azərbaycanın türk mənşəli toponimləri. Müəllifi: İ. M. Bayramov; խմբագիրներ։ B. Ə. Budaqov, H. İ. Mirzəyev, S. A. Məmmədov. Bakı: "Elm" nəşriyyatı, 2002, 696 səh. ISBN 5-8066-1452-2(ադրբ.)
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 168. — 184 p.