Պրոպելլերային տուրբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոպելլերային տուրբին, ռեակտիվ հիդրավլիկական տուրբին, որում հզորության փոփոխությունն իրականացվում է ուղղորդիչ ապարատի թիակների դարձի միջոցով։ Պրոպելլերային տուրբինի աշխատանքային անվի թիակները լիսեռի հետ ունեն կոշտ միացում։ Ըստ աշխատանքային անվում ջրի հոսքի ուղղության տարբերում են՝ առանցքային և շառավղաառանցքային պրոպելլերային տուրբիններ։ Առանցքայինները կարող են լինել անկյունագծային, առանցքային և շառավղային ուղղորդիչ ապարատով։ Ուղղորդիչ ապարատով առանցքային պրոպելլերային տուրբինները կիրառվել են ուղղահոս ագրեգատներում։ Առավել տարածված են շառավղաառանցքային պրոպելլերային տուրբինները, որոնց օ․գ․գ-ի անկումը բեռնվածքի կամ ճնշման փոփոխման դեպքում առանցքայինների համեմատությամբ ավելի փոքր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։