Պրոմեթևսը շղթայված
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոմեթևսը շղթայված - հին հույն ողբերգակ Էսքիլեսի ողբերգություն, առաջին բեմադրման թվականը հայտնի չէ: Հավակնական է, որ այն մտել է տետրալոգիայի կազմի մեջ, քանի որ մինչև մեր օրեր պատառիկներ են հասել Էսքիլեսի Պրոմեթևսը ազատագրված և Կրակաբեր Պրոմեթևս ողբերգություններից: Երեք ողբերգությունների հետ ըստ ընդունված կարգի, հավանաբար, բեմադրվել է նաև մի սատիրական դրամա որի մասին ոչ մի տեղեկություն չունենք: « Պրոմեթևսը շղթայված» ողբերգության հարուստ գաղափարաբանական բովանդակությունը, մեծ արվեստն ու ուժը ենթադրել են տալիս, որ այն Էսքիլեսի հասուն շրջանի գործերից է: