Պրեդիկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրեդիկատ (լատին․՝ praedicatum - ստորոգյալ), դատողության տրամաբանական ստորոգյալը (կամ, երբեմն՝ նախադասության լեզվաբանական ստորոգյալը), որն արտահայտում է այն, ինչ ասվում է սուբյեկտի մասին։ Օրինակ, «Դվինը Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» դատողության պրեդիկատը «Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» արտահայտությունն է, իսկ «2<3» դատողության պրեդիկատը` «<» (մաթեմատիկական գրելաձևը «x<y»)։

Մաթեմատիկական տրամաբանության շրջանակներում պրեդիկատը սովորաբար հասկացվում է որպես տվյալ առարկայական տիրույթից վերցված կամայական առարկային որևէ տրամաբանական արժեք վերագրող ֆունկցիա։ Օրինակ` «x-ը Հին Հայաստանի մայրաքաղաքներից է» դատողության մեջ պրեդիկատը հասկացվում է որպես ֆունկցիա, որը որոշ, քաղաքների (Դվին, Անի, Արտաշատ) առնչությամբ ճշմարիտ է, իսկ մյուս քաղաքների (Մանազկերտ, Լենինգրադ, Աթենք) առնչությամբ՝ կեղծ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 424