Պտուղ (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Պտուղ (այլ կիրառումներ) 

Պտուղ (լատիներեն՝ fetus), կաթնասուն կենդանին կամ մարդը սաղմնային զարգացման շըրջանում՝ հիմնական օրգան-համակարգերի սկզբնավորումից հետո, մարդու համար այդ ջրշանն ընդգրկում Է հղիության 9-րդ շաբաթից մինչե ծնվելու պահը։

Բովանդակություն

[խմբագրել] 9-րդ շաբաթում

Պտուղն ընդունում Է մարդու մարմնին բնորոշ արտաքին տեսք, պարզ տարբերվում են գլուխը, մարմինը, վերջույթները ևն։ Պտուղի երկարությունը լինում Է 3—4 սմ։ Պտուղի շնչառությունը, սնուցումը, նյութափոխանակությունն ու արտաթորությունն իրականանում են ընկերքի միջոցով։

[խմբագրել] 4-րդ ամիս

Ձևավորվում Է Պուղի դեմքը, վերջույթների շարժումները դառնում են ակտիվ։

[խմբագրել] 5-րդ ամիս

Պտղի երկարությունը 25 սմ Է, զանգվածը՝ 250-300 գ։ Մաշկը կարմիր Է՝ աղվամազերով և լոռանման քսուքով պատված, աղիքներում գոյանում Է նախակղանքը (մեկոնիում). մայրըն զգում Է պտղի շարժումները, որովայնի աուսկուլտացիայով լսվում է պտուղի ի սրտխփոցը:

[խմբագրել] 6-րդ ամիս

Վերջին շարժումները դառնում են ավելի ակտիվ: Այդ շրջանում պտուղը կարող Է ծնվել ողջ, շնչառական շարժումներն առկա են, սակայն, որպես կանոն, պտուղը մահանում Է խիստ անհասությունից։

[խմբագրել] 7-րդ ամիս

Աամսվա վերջին ենթամաշկային ճարպաշերտը զարգացած Է անբավարար, մաշկը կնճռոտ Է՝ պատված լոռանման քսուքով և աղվամազերով։ Քթի և ականջների աճառները փափուկ են, եղունգները չեն հասնում մինչև մատների ծայրերը։ Այս շրջանում պտուղը ծնվում Է ողջ, ինքնուրույն շնչում Է, բայց սովորաբար քիչ կենսունակ Է։

[խմբագրել] 8-րդ ամիս

Ամսվա սկզբին (հղիության 28-րդ շաբաթը) պտուղը համարվում Է անհաս, բայց կենսունակ, այդ շ.ր«սսաւմ ծնված երեխան կարող Է ապրել միայն խնամքի որոշ կանոնների պահպանման դեպքում։ 8-րդ ամսվա վերջին Պ-ի երկարությունը 38—40 սւ1 Է, զանգվածը՝ 1500-1600 գ, ծնվում Է կեն սունակ, սակայն պահանջում Է հատուկ խնամք։

[խմբագրել] 9-րդ ամիս

Պտղի զանգվածը դառնում Է 2300—2500 գ, ավելանում Է ենթամաշկի ճարպը, մաշկը դառնում Է հարթ, վարդագույն, աղվամազերը քչանում են, գլխի մազերը երկարում։ Գլուխը համեմատաբար մեծ Է, գանգի ուղեղային հատվածի ոսկրերի միջև կան արտահայտված կարեր և աղբյուրակներ։ Գանգի դիմային մասը ուղեղայինի համեմատ Փոքր Է։

10-րդ լուսնամսվա վերջին անհասության բոլոր նշանները վերանում են և պտուղը ծնվում Է։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով