Պտղակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղակերներ
Թիթեռներ
Laspeyria flexula
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Տերևոլորներ
Լատիներեն անվանում
Laspeyresiini



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պտղակերներ (լատին․՝ Laspeyresiini), տերևոլորների ընտանիքի թիթեռներ, որոնց թրթուրները զարգանում են բույսերի պտուղներում։ Մանր թիթեռներ են։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը երկարավուն է, թևերի բացվածքը՝ 8- 20 մմ։ Առջևի թևերը մուգ մոխրագույն են, սովորաբար՝ խայտաբղետ, հետևինները՝ ավելի բաց, միագույն, եզրերը՝ ծոպավոր։ Պտղակերների ընդհանուր գունավորումը պաշտպանողական տիպի է։ Թրթուրները կարմրավարդագույնից սպիտակ են, մուգ գլխով։ Հարսնյակավորվում են սնման վայրերում կամ հողում։ Տարածված են ամենուր։ Անտառի պտղատու և այլ գյուղաւոնտ. մշակաբույսերի վնասատուներ են։ Հայաստանում հայտնի է 4 տեսակ, առավել վտանգավոր են խնձորենու, տանձենու, սալորենու և արևելյան Պտղակերներ, որոնք հանդիպում են պտղաբուծ. բոլոր շրջաններում։ Անտառին վնասում են տխլենու, հաճարենու, կաղնու Պտղակերներ։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում ոլոռի Պտղակերներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղակերներ» հոդվածին։