Պուռիլա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվածատիրոջ տունը

Պուռիլա դաստակերտ (էստ.՝ Purila mõis, գերմ.՝ Purgel), նախկին դաստակերտ Էստոնիայի Ռապլամաա նահանգի Ռապլա շրջանում։

Պատմություն[խմբագրել]

Մոտավորապես 1500 թ. Պուռիլայի հողատեր Առնդ Հանս Յունգեն (Arnd Hans Junge) իր տարածքները վաճառում է Պիռիտայի Սուրբ Բրիջիտի մենաստանին։ Գրավոր աղբյուրներում Պուռիլա դաստակերտն (Purgel) առաջին անգամ հիշատակվում է 1513 որպես մենաստանին պատկանող դաստակերտ։

1611 թ. դաստակերտի սեփականատերն էր Միքայել ֆոն Էնգելհարդտը (Michael von Engelhardt), իսկ 1739 թ. Պուռիլան դառնում է ռուսական կայսերական դաստակերտ։ 18-րդ դարի վերջին դաստակերտն անցնում է Ֆրիդրիխ ֆոն Հոլֆրիխին (Friedrich von Helffreich)։ Հենց նրա օրոք՝ 1810 թ. է կառուցվել ներկայումս պահպանված կալվածատիրոջ տունը։

1900 թ. դաստակերտը դառնում է Մեյդելների (Maydell) ընտանիքի սեփականությունը և Ֆրիդրիխ ֆոն Մեյդելի (Friedrich von Maydell) սեփականությունն է մնում մինչև 1919 թ. հողերի պետականացումը։ Դաստակերտը վարձով է տրվում Տավարաբուծության միությանը (Maakarja Kasvatuse selts), որն էլ Պուռիլայում բացում է խոշոր եղջերավոր անասունների բուծման դպրոց։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաստակերտն ու նրա շուրջը տարածվող այգին անցնում են 8-րդ հրաձգային կորպուսին։ 1953–1957 թթ. շինությունը գտնվում էր Էստոնական ԽՍՀ մինիստրների խորհրդի տրամադրության տակ, իսկ հետագայում դաստակերտում տեղավորված էր սովխոզի ղեկավարությունը։

Պատկերասրահ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]